Թիմն ամերիկյան ֆուտբոլի դարպասապահ էր։ Նրա թիմը խաղում էրԱշխարհի գավաթի՝ 2014 թվականի խաղերում Բրազիլիայում` ընդդեմ Բելգիայի։ Նրանք պարտվեցին, բայց Թիմն այդ խաղի ընթացքում շատ լավ էր խաղացել։

Նա տառապում էր նյարդային խնդիրներից։Առաջին տասը տարին անցկացնելով այդ հիվանդության մեջ՝ նա նյարդաբանական խանգարումներ ունեցավ և չուներ խաղաղություն։
Կար մեկը, ով կարողէր օգնել նրան, և այդ մեկը նրա տատիկն էր՝ Նանան։ Նա լի էր խաղաղությամբ, քանի որ հավատ ուներ առ Աստված։ Նրա շնորհիվ Աստված հայտնեց Իր սերը Թիմին։ Նա ցանկանում էր իր տատիկի չափ խաղաղություն և հավատ ունենալ։ Եվ Աստված տվեց նրան դա։ Նա շարունակում էր ասել, որ այդ հիվանդության հետ ապրելը հեշտ չէ, բայց Տերը օրհնեց նրան մարմնամարզական ձիրքով։ Նա նաև ցույց տվեց Թիմին ուղիները՝ ինչպես օգտագործի իր դիրքն որպես պրոֆեսիոնալ ատլետ, քաջալերելու տարբեր հիվանդություններ ունեցողներին։

– Այսօր ես օրհնված եմ, որ երազանքս կատարվում է, և եթե այս ամենն անհետանա վաղը, ես գիտեմ, որ կունենամ նույն խաղաղությունը։ Հավանաբար սա խենթություն է թվում որոշ մարդկանցհամար, սակայն մեր Տերը կարող է այդ խաղաղությունը տալ մեզ։ Ցանկացած մարդ կարող է փորձառել սիրո ու խաղաղության զգացումը։ Այն ամենը, ինչ դուք պետք է անեք, խնդրելն է։ Հիսուս Քրիստոսը եկավ աշխարհ, որ փրկի մեղավորներին։

1. Ընդունեք այն փաստը, որ դուք մեղավոր եք և խախտել եք Աստծո օրենքը։
«Իրավոր երկրի վրա արդար մարդ չկա, որ բարի գործի և չմեղանչի» /Ժողովող 7․20/։
«Որովհետեւ ամենքը մեղանչեցին, և Աստծո փառքից պակասվածեն» /Հռովմայեցիս 3․23/։
2.  Ընդունեք այն փաստը, որ մեղքի համար պատիժ կա։

«Որովհետեւ մեղքի վարձքը մահնէ.  բայց Աստծո շնորհքը՝ հավիտենական կյանք ՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի ձեռքով» /Հռովմայեցիս 6․23/։

3. Ընդունեք այն փաստը, որ դուք դժոխքի ճանապարհին եք։

«Եվ  մի վախեցեք նրանցից, որ մարմինն սպանում են և հոգին չեն կարող սպանել, բայց ավելի վախեցեք նրանից, որ կարող է հոգին էլ մարմինն էլ կորցնել գեհենի մէջ» / Մատթեոս 10․28/։
«Իսկ վախկոտներին և անհավատներին, և պիղծերին և մարդասպաններին և պոռնիկներին, և կախարդներին և կռապաշտներին և ամեն ստախոսներին բաժինը այս լճումը կլինի որ  կրակով և ծծմբով վառված է։ Սա է երկրորդ մահը» /Հայտնություն 21․8/։

4. Ընդունեք այն փաստը, որ առանց Հիսուսի դուք չեք կարող փրկել ինքներդ ձեզ։

«Որովհետև շնորհքով եք փրկված  հավատքի ձեռքով. և սա ոչ թե ձեզանից է, այլ Աստծո պարգևն է.  Ոչ թե գործերից, որ մեկը չպարծենա» /Եփեսացիս 2․8-9/։

5. Ընդունեք այն փաստը, որ Աստված սիրում է ձեզ առավել, քան դուք ինքներդ ձեզ, և Նա ցանկանում է փրկել ձեզ դժոխքից։

«Աստված այնպես սիրեց աշխարհքը որ իր միածին Որդին տվեց, որ ամեն նրան հավատացողը չկորչի, այլ հավիտենական կյանքն ունենա» /Հովհաննես 3․16/։

6. Մենք պետք է ապաշխարենք մեր մեղքերից, հավատանք Հիսուս Քրիստոսին, աղոթենք և խնդրենք Նրան գալ մեր կյանք։

«Քանի որ ամեն ով որ  Տիրոջ անունը  կանչի՝ կապրի» /Հռովմայեցիս 10․13/։

Սիրելի՛ ընկերս, եթե դու պատրաստ ես հավատալ Հիսուս Քրիստոսին, Ով կարող է փրկություն տալ քեզ, ապա աղոթի՛ր ինձ հետ այս աղոթքը․

«Հավիտենական Տեր, ես հասկանում եմ, որ մեղավոր եմ, և որ արել եմ շատ վատ բաներ։ Խնդրում եմ, ներիր ինձ իմ մեղքերի համար, և ես հավատում եմ, որ Դու մահացար խաչի վրա, թաղվեցիր և հարություն առար ինձ համար։ Ես խնդրում եմ քեզ փրկել իմ հոգին և փոխել իմ կյանքը այսօր։ Ամեն»։

Աղբյուրը՝ gospellightsociety.com

Թարգմանեց Դիանա Խաչատրյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.