Տեխասի հայկական եկեղեցին ճանաչվել է ԱՄՆ-ի՝ 2022 թվականի լավագույն շինությունը
Հեղինակավոր world-architects.com կայքի փոխանցմամբ Տեխասի հայկական եկեղեցին ճանաչվել է ԱՄՆ-ի՝ 2022 թվականի լավագույն շինություն։
Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին, որը գտնվում է Դալլասի հյուսիսային Քերոլթոն արվարձանում, ստացել է ամենաշատ ձայները ԱՄՆ-ի՝ 2022 թվականի տարվա շինություն անվանակարգում:
Հիշեցնենք, որ Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին օծվել է նախորդ տարի՝ 2022 թվականի ապրիլի 23-ին, իսկ առաջին կիրակնօրյա պատարագը մատուցվել է մեկ օր անց՝ ապրիլի 24-ին՝ 1915 թվականի Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի հիշատակման օրը։
Նշենք, որ այն նախագծվել է 7-րդ դարում ստեղծված Սուրբ Հռիփսիմե եկեղեցու նախատիպով, ունի գեղեցիկ ու յուրատիպ ճարտարապետություն: