Ահա՛ երեք պատճառ, որ Աստծո ծրագիրը շատ ավելի լավն է մեզ համար․

  1. Նա գիտի և տեսնում է ապագան։

Հիմնական պատճառը, որ Աստծո ծրագիրը շատ ավելի լավն է, այն է՝ Նա կարող է տեսնել ապագան, իսկ մենք՝ ոչ: Մենք չենք կարող նույնիսկ տեսնել հաջորդ րոպեն: Լավագույն դեպքում մենք կարող ենք միայն կիրթ ենթադրություններ անել, բայց Աստված հստակ գիտի, թե ինչ կլինի վաղը, հաջորդ շաբաթ և տարիներ անց: Կարծես՝ Նա կարող է տեսնել ժամանակի մութ անկյունները:

Եսայիան Աստծո մասին գրում է. «Ես Աստված եմ, և ուրիշը չկա. Ես Աստված եմ, և չկա ինձ նման մեկը, որ պատմում է վերջը սկզբից և հնագույն ժամանակներից դեռ չկատարված բաները» (Եսայիա 46.9-10):

Այսպիսով՝ չե՞ք ցանկանա վստահել ձեր կյանքն Աստծուն։

2. Նրա ճանապարհները ավելի բարձր են, քան՝ մերը։

Մենք կարծում ենք, որ գիտենք, թե որն է լավագույնը մեր ապագայի համար, բայց միայն Աստված է ասում. «Իմ մտքերը ձեր մտքերը չեն, և ձեր ճանապարհները՝ իմ ճանապարհները»,- ասում է Եհովան» (Եսայիա 55.8): «Տիրոջ ծրագրերը հավիտյան հաստատուն են» (Սաղմոս 33.11):

Որքա՜ն բարձր կամ գերազանց են Աստծո ճանապարհները, քան՝ իմը: Ի՞նչ կասեք այս ճանապարհների մասին, որտեղ Աստծո ճանապարհն ավելի բարձր է, քան՝ մերը: «Որովհետև ինչպես երկինքն է երկրից բարձր, այնպես էլ իմ ճանապարհներն ավելի բարձր են, քան ձեր ճանապարհները և իմ մտքերը ձեր մտքերից» (Եսայիա 55.9):

3. Մենք ծրագրում ենք, Նա՝ ուղղորդում

Մենք կարող ենք մտածել, որ տնօրինում ենք, թե ուր ենք գնում, բայց Աստծո Խոսքն ասում է. «Ծրագրերը մարդու սրտում են, բայց Տիրոջ նպատակն է, որ հաղթում է» (Առակ. 19:21): Դուք կարծում եք, որ ձեր քայլերն եք անում ապագայի համար, բայց «մարդու քայլերը առաջնորդվում են Տիրոջ կողմից» (Առակ. 20։24), անկախ նրանից՝ գիտեք, թե ոչ։ Նույնիսկ Երեմիան հասկացավ, որ մարդկանց կյանքն իրենցը չէ. նրանց համար չէ, որ ուղղեն իրենց քայլերը (Երեմ. 10։23)։

Թարգմանեց Ագապե Թադևոսյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.