Հույսը կարող է քեզ երկար ճանապարհ տանել։ Երբ կորցրել ես քո հույսը, թվում է, թե ամեն բան կորած է։ Այսպիսով՝ հույսն այն հավատն է, որ իմ վաղվա օրն ավելի լավն է լինելու, քան՝ այսօրը։ Դավիթը գիտեր հույսի զորության մասին, երբ կյանքն անհույս էր թվում։

Սաղմոս 42:1-ում գրվածէ .«Ինչպես եղջերուն է ջրի վտակներ փափագում, այնպես էլ իմ անձը Քեզ է փափագում, ո՛վ Աստված»։

Առանց կարդալու հաջորդ հատվածները թվում է, թե ամեն բան հիանալի է Դավիթի կյանքում։ Բայց դա այդպես չէ։ Երրորդ խոսքում գրված է.«Ցերեկ ու գիշեր արցունքներս ինձ հաց եղան»։ Այսօր, երբ արցունքներդ քո հացն են ցերեկ և գիշեր, նշանակում է, որ դու տառապում ես հուսահատությունից։ Թեև այս Սաղմոսում Դավիթը ընկճված է և հուսահատված, նաշարունակում է ապավինել Տիրոջը։

Լինում են պահեր, երբ կյանքը  փուլ է  գալիս շուրջդ։ Հաղթահարելու համար հուսահատության, ընկճվածության ու դեպրեսիայի ճակատամարտը՝ պետք է առաջ գնալ մինչև վերջ։ Նայի՛ր դեպի այն վայրը, որտեղ դու քո մտքերը հանձնում ես Աստծո սիրուն և հավատարմությանը։ Երբ դու անես դա, այն, ինչ պատճառում էր ցավ, քեզ էլ չի պատկանի։

Եթե հույսդ դնես Աստծո վրա, Նա քո կյանքի խառնաշփոթությունը կվերածի  հրաշքի։ «Ես եմ Տերը,և ինձ ապավինողները չպիտի ամաչեն» /Եսայիա 49․23/։

Ինչ էլ որ քո կյանքում կատարվի, վերջին խոսքը չի կարող ունենալ։ Սատանան ականջիդ մի բան կշշնջա, բժիշկները՝ մեկ այլ բան կասեն, ընկերներդ, հարազատներդ, անգամ կողակիցդ քեզ շատ բան կարող են ասել։

Հիշի՛ր, որ վերջին խոսքն Աստծունն է։

Աղբյուրը՝ youversion.com

Թարգմանեց Մերի Հովհաննիսյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.