Նա գիտի քո ամեն անհանգստությունները, նպատակները, երազանքները։

Նա գիտի քո քայլերի հստակ քանակը ողջ օրվա ընթացքում։

Նա գիտի քո կյանքի տևողությունը ակնթարթի ճշտությամբ։

Նա գիտի քո բոլոր մտքերը, մինչև քո մտածելը։

Նա գիտի քո թափած արցունքերի հստակ թիվը։

Նա գիտի քո յուրաքանրյուր մեղք ու սխալը։

Նա գիտի քո մազերի ճշգրիտ քանակը։

Նա գիտի քո բոլոր հիվանդությունների և առողջական խնդիրների մասին։

Նա գիտի քո մարմնի կնճիռների քանակը։

Նա գիտի քո դրամապանակի գումարի չափը։

Նա գիտի քո օրգանիզմի բջիջների քանակը։

Նա գիտի քո ճաշակն ու նախընտրություններն այս օրվա համար։

Նա գիտի՝ քանի կոպիտ խոսքեր են ասվել քո հասցեին՝ ծնունդիդ պահից սկսած։

«Դու գիտես իմ նստիլն ու վեր կենալը, հեռուանց իմանում ես  իմ մտածմունքները։ Իմ գնալն ու պառկելը քննում ես. Եւ իմ բոլոր ճանապարհները գիտես» /Սաղմոս 139․2-3/։

«Բայց ձեր գլխի բոլոր մազերն էլ համարուած են. Ուրեմն մի վախենաք. Որովհետեւ դուք շատ ճնճղուկներից աւելի լաւ էք» /Ղուկաս 12․7/։

«Իմ թափառիլը դու համարում ես. Իմ արտասուքները դիր քո տկի մէջ. ահա նորանք քո գրքումն են» /Սաղմոս 56․9/։

«Չէ՞ որ նա տեսնում է իմ ճանապարհները, եւ համարում՝ իմ բոլոր քայլերը» /Հոբ 31․4/։

«Տէրը ճանաչում է արդարների օրերը, եւ նորանց ժառանգութիւնը յաւիտեան կ’լինի» /Սաղմոս 37․18/։

«Շատ են քո հրաշքները՝ որ դու արիր, ով Տէր Աստուածս. Եւ քո խորհուրդները մեզ վերայ են. Ոչ ով քեզ հաւասար չէ. Կ’պատմէի եւ կ’խօսէի նորանց, բայց համարից շատ են» /Սաղմոս 40․5/։

« Բայց ես գիտեմ քո բնակութիւնը, քո ելքն ու քո մուտքը» /Եսայիա 37․28/։

«Եւ ես նորանց գործերն եւ նորանց խորհուրդներն գիտեմ. և ժամանակը կ’գայ որ բոլոր ազգերն ու լեզուները ժողովեմ, եւ նորանք պիտի գան եւ իմ փառքը տեսնեն» /Եսայիա 66․18/։

«Որովհետեւ ես գիտեմ ձեր շատ յանցանքները եւ ձեր ծանր մեղքերը,  արդարին նեղողներ, կաշառք առնողներ, որոնք աղքատներին ծռում են դռան մէջ» /Ամբակում 5․12/»։

«Արդ նորանց մի նմանիք. Որովհետեւ ձեր Հայրը գիտէ թէ ի՞նչ բաներ պէտք են ձեզ, ձեր նորանից խնդրելուցն առաջ» /Մատթեոս 6․8/։

«Որ եթէ մեր սիրտը մեղադրէ մեզ, այլ Աստուած մեր սրտիցն աւելի մեծ է եւ ամեն բան գիտէ» /Ա Հովհաննես 3․20/։

«Գիտեմ քո գործերը ․․․» /Հայտնություն 2․2/։

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.