Ինչպե՞ս իմանալ, որ Քրիստոս կարող է փրկել
Հիսուսը ցանկանում է լինել մեր անձնական Տերն ու Փրկիչը։
«Ես եմ դուռը. Եթե մեկն ինձանով ներս մտնի, կապրի. եւ կմտնի եւ դուրս կգա, եւ արոտ կգտնի» /Հովհաննես 10:9/։
«Եւ նրանք ասեցին. Հավատա Տեր Հիսուս Քրիստոսին, եւ կփրկվես դու՝ եւ քո տունը» /Գործք առ․16:31/։
«Քանի որ ամենն ով որ Տիրոջ անունը կկանչի կապրի» / Հռովմայեցիս.10:13/։
«Եւ անօրենության շատանալու պատճառով՝ շատերի սերը կսառչի։ Բայց ով որ մինչև վերջը համբերի՝ նա կփրկվի» /Մատթեոս. 24:12-13/։
«Նա էլ ասեց. Զգույշ մնացեք՝ մի խաբվեք. որովհետև շատերը կգան իմ անունով և կասեն, թե Ես եմ. և ժամանակը մոտեցավ. Դրս համար նրանց ետևից մի գնացեք» / Ղուկաս 21:8/։
Մենք բոլորս մեղավոր էինք և արժան Աստծո դատաստանին, բայց Հայրն այնքան սիրեց Իր արարչագործությունը, որ որոշեց ուղարկել Իր միակ որդուն աշխարհի փրկության համար։ Բայց մենք ունենք ազատ կամք, և մենք ենք որոշում ընդունել Նրան, թե՝ ոչ։
Հիսուսը ոչ միայն ցանկանում է փրկել մեզ, այլ նաև ազատագրել։ Հիմա է ժամանակը կանչելու Նրան և ապաշխարհություն խնդրելու մեղքերի համար։
Ընդունե՛ք, որ Հիսուսն Աստծո Որդին է, ով մահացավ ձեր կյանքերի համար։ Բռնե՛ք Նրա պարզած ձեռքը, և թո՛ւյլ տվեք Նրան ցույց տալ ձեզ ճանապարհը դեպի Երկնքի Արքայություն։
Եթե դուք չգիտեք՝ ինչպես ընդունել Հիսուսին որպես ձեր Տեր ու Փրկիչ, ահա՛ աղոթք, որը դուք կարող եք հիմա աղոթել․
«Սիրելի Տեր,
Ես ուզում եմ ճանաչել Քեզ, որպես իմ Տեր ու Փրկիչ։ Արի՛ և ապրիր իմ կյանքի մեջ։ Ես ուզում եմ քայլել Քեզ հետ և հետևել Քո ճանապարհներին։ Ներիր իմ մեղքերը և նոր կյանք ինձ պարգևիր։ Ես ուզում եմ պատկանել քեզ և արժանի լինել Քո հավիտենական Թագավորությանը։ Օգնի՛ր ինձ ապրել կյանք, որը դու կուզես։ Շնորհակալ եմ, որ զոհել ես Քո կյանքը ինձ համար և թափել ես արյունդ իմ փրկության համար։
Հիսուս Քրիստոսի անունով աղոթեցի, ամեն»։
«Եվ Հոգին և հարսն ասում են. Եկ. և լսողն ասում է, Եկ. և նա որ ծարավ է՝ թող գա, և նա որ կամենում է՝ թող առնի կյանքի ջուրը ձրի» /Հայտնություն 22:17/։
Թարգմանեց Դիանա Խաչատրյանը