Տերը գործում է անգամ փոքր բաներում
Եկե’ք պատկերացնենք, որ գեղեցիկ աշնանային օր է։ Եղանակը հիանալի է, տերևների գույնը փոփոխվում է, և դուք պարզապես հանգստանում եք։ Դուք ունեք ձեր սիրելի քաղցրավենիքը, և ձեզ համար հաճելի որևէ բան եք անում։ Այնուհետև պատահական դուք ստանում եք զանգ կամ հաղորդագրություն այն մասին, որ մեծ կարիքների համար, որոնց համար շատ աղոթել եք, վերջապես իրագործվել է։ Ինչպե՜ս դուք կսկսեք փառավորել Աստծուն։
Ի՞նչ կկատարվի, եթե մենք դադարենք նայել Աստծուն ամեն մի պարագայում։ Ի՞նչ կկատարվի, եթե մենք մոռանանք շնորհակալություն հայտնել Աստծուն Իր հրաշքների համար։ Ես համաձայն եմ, որ մեր Աստված հրաշագործ է, ազատագրող և ամենակարող, բայց Նա նաև խաղաղության, գեղեցկության և անգամ՝ փոքր բաների Աստված է։ Տերը գործում է ամեն բանի մեջ։ Բայց արդյո՞ք մենք հասկանում ենք, որ անգամ փոքր բաներում Աստված գործում է մեր մեջ։
«Հիսուս Քրիստոսը նույնն է երեկ և այսօր և հավիտյան» /Եբրայեցիս 13:8/։
Հիսուսը երբեք չի փոխվում։ Նա օգտագործում է փոքր բաները, որ անի ավելի մեծ բաներ։
Ահա որոշ միջոցներ, որոնք Աստված օգտագործում է մեծ հետք թողնելու համար․
- Մանանեխի հատիկ և հավատ
Արդյո՞ք դուք գիտեք, թե որքան փոքր է մանանեխի հատիկը։ Այն ընդամենը 1-2 միլիմետր է։
«Հիսուսն էլ ասեց նրանց, Ձեր թերահավատության համար. որովհետև ճշմարիտ ասում եմ ձեզ՝ եթե մանանեխի հատի չափ հավատք ունենաք, այս սարին կասեք՝ փոխադրվիր այստեղից այնտեղ, և նա կփոխադրվի. և ոչինչ անկարելի չի լինի ձեզ համար» /Մատթեոս 17:19/։
- Հիսուսը՝ 5 հացով և 2 ձկով
Տերը օգտագործեց շատ քիչ ուտելիքը և բազմապատկեց այն՝ կերակրելով 5000 տղամարդ և նրանց ընտանիքները, և անգամ 12 կողով ուտելիք մնաց։
- Դավիթն ու 5 քարերը
Դուք լսած կլինեք Դավիթի և Գողիաթի պատմությունը։ Աստված օգտագործեց մի քար և Դավթին, ով երիտասարդ տղա էր, և ով կարողացավ ջախջախել հսկային Տիրոջ օգնությամբ։
- Գեդեոն և 3000 զինվորներ
Աստված օգտագործեց սակավաթիվ զորքը հսկայական բանակը ջախջախելու համար։ Սկզբում նրանք 32000 էին, այնուհետև Հայրը ցանկացավ, որ նրանք մարտնչեն 300 զինվորով՝ «աղաղակելով Տիրոջ և Գեդեոնի սուրը»։
- Որբևայրին և մի փոքր յուղը
Տերը մի փոքր բաժին յուղը օգտագործեց վճարելու համար որբևայրու պարտքերը։ Նրա ամուսնու մահվանից հետո նա գնաց Եղիսեի մոտ և ասաց նրան, որ պարտապանները պահանջում են իրենց գումարները, սակայն նա ուներ մի փոքր սափորով յուղ։ Եղիսեն ասաց նրան հավաքել դատարկ սափորներ և անոթներ իր հարևաններից և լցնել իր յուղը դրանց մեջ։ Եվ ամեն անոթը լեցվեց յուղով, որը նա կարող էր վաճառել և վճարել ամուսնու պարտքերը։
Ես կարող եմ շարունակել պատմել շատ պատմություններ թե՛ Հին, թե՛ Նոր Կտակարանից, որ ցույց տամ, թե Աստված ինչ հրաշքներ էր անում մարդկանց հետ։
Որոշ ժամանակ անց ես հարցրի շատ մարդկանց, թե ի՞նչ կերպով է Աստված գործում նրանց կյանքերում։ Ահա որոշ պատմություններ, որ ինձ պատմել են մարդիկ, թե ինչպես է Աստված գործել իրենց կյանքի փոքր բաներում․
- Նելլին և իր զգացմունքները
Իմ ընկեր Նելլին շատ տխուր իրավիճակի մեջ էր հայտնել և չէր կարողանում կառավարել իր զգացմունքները։ Սակայն նա եկավ Աստծո մոտ, ամեն բան տվեց Նրա ձեռքերի մեջ և Աստված ազատագրեց նրան։
- Իմ ընկեր Ռոբին
Իմ ընկեր Ռոբին հաղորդակցվում էր Աստծո հետ ամեն առավոտ, և նա ասաց, որ Նա սիրում է սկսել իր օրը Տիրոջ հետ հաղորդակցություն ունենալով և փառավորելով նրան։
Տերը հոգ է տանում ամեն բանի համար, և Նա անձնապես ճանաչում է յուրաքանչյուրիս։ Նա միշտ ցանկանում է ապրել մեր մեջ և առաջնորդել։ Դա մեր որոշումն է թույլ տալու Տիրոջը անել դա, թե՝ ոչ։
Եկե՛ք միշտ լսենք Նրա ձայնը և անենք այն, ինչ նա է ուզում։
Աղբյուրը՝ finds.life.church
Թարգմանեց Դիանա Խաչատրյանը