Աշխարհի Փրկիչը
Աշխարհի Փրկչին անվանում են նաև Ազատագրող, և նա Քրիստոսն է։ Քրիստոս անունը նշանակում է Մեսիա, Փրկիչ։
«Հիսուսը նրան ասեց. Ես եմ ճանապարհը եւ ճշմարտությունը եւ կյանքը. ոչ ոք չի գալիս Հոր մոտ, եթե ոչ ինձանով» /Հովհաննես 14:6/։
Հիսուսը ամենակարող է, Նա ամբողջովին և՛ Աստված է, և՛ մարդ։
«Ես եմ Ալֆան եւ Օմեգան [սկիզբը եւ վերջը] ասում է Տերը, նա որ է եւ որ էր եւ որ գալու է, Ամենակալը» /Հայտնություն 1:8/
Տերն ամեն բանի սկիզբն ու վերջն է։
«Որովհետեւ Աստված այնպես սիրեց աշխարհքը, որ իր միածին Որդին տվեց. որ ամեն նրան հավատացողը չկորչի, այլ հավիտենական կյանքն ունենա։ Որովհետեւ Աստված իր Որդին չուղարկեց աշխարհ, որ աշխարհը դատի, այլ որ աշխարհը նրանով փրկվի» /Հովհաննես 3:16-17/։
Ոչ մի այլ կրոն չի կարող ասել աստծու մասին, ով մահացել և կրկին հարություն է առել, բայց մեր Տերը արել է, և Նա կենդանի է։
«Որովհետեւ սա բարի եւ ընդունելի է մեր Փրկիչ Աստծո առաջ, Որ կամենում է որ ամեն մարդիկ փրկվեն, եւ ճշմարտության գիտությանը գան։ Որովհետեւ մեկ Աստված կա, եւ մեկ միջնորդ Աստծո եւ մարդկանց մեջ Քրիստոս Հիսուս մարդը, Որ իր անձը ամենի համար փրկանք տվեց, որ վկայություն լինի իր ժամանակներում» /Ա Տիմոթեոս 2:3-6/։
Աղբյուր՝ allaboutfollowingjesus.org
Թարգմանեց Դիանա Խաչատրյանը