Երկու ելք, երկու ճանապարհ
Նեղ ճանապարհը Հիսուսն է, և Նրա միջոցով մենք հավիտենական կյանք ենք ձեռք բերում:
«Նեղ դռնով ներս մտեք, որովհետեւ լայն է այն դուռը և ընդարձակ այն ճամփան, որ դեպի կորուստ է տանում, և շատ են նրանք, որ մտնում են դրանով, որովհետև նեղ է այն դուռը և նեղվածք է այն ճամփան, որ դեպի կյանք է տանում, և քչերն են, որ գտնում են այն» /Մատթեոս 7.13-14/։
Լայն ճանապարհը հեշտ է գտնել: Իրականում, եթե դու գիտակցված ընտրություն չկատարես դրանից խուսափելու համար, այստեղ դու կգտնես քեզ քայլելիս։ Մարդկանց մեծամասնությանը դուր է գալիս այս լայն ճանապարհը, քանի որ այն հարմարավետ է, բավականին հեշտ և աշխարհի կողմից ընդունելի։
Ովքեր քայլում են լայն ճանապարհով, չեն կարողանում գիտակցել, որ այն չի տանում դեպի կյանք: Բոլոր այն լայն ճանապարհի «խոստումները» ավարտվում են հիասթափությամբ, քանի որ դա ճանապարհ է առանց Աստծո։
Նեղ ճանապարհը, սակայն, հետևում է Հորը`առաջնորդվելով Նրա կամքով։ Մատթեոս 7.14 -ում Քրիստոսն ասում է. «Նեղ է ճանապարհը, որը տանում է դեպի կյանք»: Իսկ ո՞րն է նեղ ճանապարհը: Դա է.«Ճանապարհը, ճշմարտությունն ու կյանքը», այլ կերպ ասած՝ Հիսուսն ինքը (Հովհաննես 14.6): Նրանք, ովքեր մտնում են նեղ դռնով, գտնում են Քրիստոսի հետ խաղաղություն և ուրախություն, որն իսկապես բավարարում է սիրտը..
Ո՞ր ճանապարհով ես դու այսօր գնում: Նեղ ճանապարհը միշտ չէ, որ հեշտ է, բայց այստեղ դու կգտնես ուրախության, խաղաղության և արդարության լիությունը: Եվ եթե դու ընտրես Հիսուսին, Նա խոստանում է քեզ հետ լինել հավիտյան։
Աղբյուրը `www.intouch.org
Թարգմանեց Մերի Հովհաննիսյանը