«Թող ո՛չ մի բան հակառակությամբ կամ սնափառությամբ չարվի, այլ խոնարհությամբ ամեն մեկը մյուսին իրենից լավը համարի» /Փիլիպպեցիներին 2․3/։

Յուրաքանչյուր փոխհարաբերություններում,երբ լինում են ընդհարումներ, անկասկած խառնված է հպարտության տարրը։ Մենք ունենք «Ես»-ի խնդիրը: «Ես» ուզում եմ այն, ինչ «Ես» եմ ցանկանում, և «Ես» ուզում եմ այն հիմա, և այդ «Ես»-ը շատ խնդիրների առաջացման պատճառ է հանդիսանում։

Իրականում հպարտությունը յուրաքանչյուր այլ մեղքի արմատն է: Այնպես որ ցանկացած հարաբերություններում երբեք թույլ մի՛ տուր, որ հպարտությունը քեզ առաջնորդի։ Փիլիպպեցիների 2․3 խոսքում Պողոսը մատնանշում է երկու տեսակի հպարտություն։ Դրանցից մեկը եսասեր փառասիրությունն է, իսկ մյուսը`ունայն մեծամտությունը։ Եսասեր փառասիրությունն ասում է՝ «Ամեն ինչ իմ մասին է»։ Ունայն մեծամտությունը վստահեցնում է. «Ես միշտ ճիշտ եմ»։ Եսասեր փառասիրությունը հանգեցնում է շատ խնդիրների։

Հակոբոս 3․16-ում գրված է. «Քանի որ այնտեղ, ուր նախանձ ու կռիվ կա, այնտեղ են անկարգությունը և ամեն չար գործ»։ Երբ դու խառնաշփոթության մեջ ես քո աշխատավայրում, քո եկեղեցում, քո տանը, քո ամուսնության մեջ և նույնիսկ կառավարությունում, կարող ես իմանալ, որ եսասիրությունն ու նախանձն են դրա պատճառները։ Ունայն մեծամտությունը այն վերաբերմունքն է, երբ մարդ իրեն միշտ ճիշտ է համարում։ Այսօր շատ մարդիկ ապրում են ուրիշների վրա տպավորւթյուն թողնելու համար։ Գաղատացիներում Պողոսը թվարկում է հպարտությունից ծնված բազմաթիվ մեղքեր․

«Մարմնավոր բնույթի գործերը հայտնի են, ինչպես`շնություն, պոռնկություն, պղծություն, անբարոյություն, կռապաշտություն, կախարդություն, ատելություն, կռիվ, չարակամության, բարկություն, հակառակություն, երկպառակություններ, բաժանումներ, նախանձություններ, սպանություններ, հարբեցողություն, անառակություններ և սրանց նման ուրիշ բաներ։ Նախապես ասում եմ ձեզ, ինչպես և անցյալում զգուշացրել եմ, թե այսպիսի բաներ անողներն Աստծո արքայությունը չեն ժառանգի»։

Գաղատացիների 5․19-21 հպարտությունը հանգեցնում է բոլոր տեսակի փոխհարաբերությունների խաթարմանը։ Եթե ​​ցանկանում ես երջանիկ լինել քո փոխհարաբերություններում, դու պետք է ներդաշնակություն ունենաս: Եվ եթե ցանկանում ես ներդաշնակություն ունենալ, դու պետք է խոնարհություն ունենաս: Երբեք թույլ մի՛ տուր, որ հպարտությունը քեզ առաջնորդի..․

Աղբյուրը`pastorrick.com

Թարգմանեց Մերի Հովհաննիսյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.