Երբևէ մտածե՞լ ես, թե որքան ես պարտական Տիրոջը։ Մի՞թե Նա քեզ համար ոչինչ չի արել։ Մի՞թե Նա չի սրբել քո անօրենությունները, քեզ չի հագցրել արդարության հագուստները։ Մի՞թե Նա քեզ չի բարձրացրել ժայռը, չի հաստատել քո քայլերը։ Մի՞թե Նա չի պատրաստել երկինքը քեզ համար և քեզ՝ երկնքի համար։ Մի՞թե Նա քո անունը չի գրանցել Կյանքի գրքում և քեզ ողողել անթիվ օրհնություններով։

Այդ դեպքում ինչ-որ բան արա՛ Հիսուսի համար, որ արժե քո հանդեպ Նրա սիրուն․ ավելի մեծ մի բան, քան խոսքերով շնորհակալությունը։ Սիրտդ պատրաստի՛ր Աստծո համար, և աննկուն համառությամբ, անսասան վճռականությամբ և անխոնջ եռանդով անձնվեր սեր դրսևորի՛ր Հիսուսի հանդեպ։

«Վասնզի Քրիստոսի սէրը ստիպում է մեզ՝ որ սա ենք միտք անում, թէ եթէ մէկն ամենի տեղ մեռաւ, ուրեմն ամենը մեռած են. Եւ ամենի համար մեռաւ, որ կենդանի լինողները այլ եւս ոչ թէ իրանց անձերի համար կենդանի լինեն, այլ նորա համար՝ որ իրանց համար մեռաւ, եւ յարութիւն առաւ»/Բ Կորնթացիս 5․14-15/։

Չարլզ Սպերջեն

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.