Ուսումը պարգև է։ Մինչ մենք սովորում ենք կարդալ, մաթեմատիկա, պատմություն և այլ առարկաներ դպրոցում, նաև սովորում ենք հմտանալ բարության, մյուսներին սիրելու մեջ, անգամ մինչև՝ ինչպե՞ս կապել կոշիկները և այլն։

Երբ դուք մտածում եք ուսման մասին, ի՞նչ է միանգամից առաջանում ձեր մտքում։ Մենք կարող ենք մտածել դպրոցի, քոլեջի որակավորման մասին և այլն։ Բոլորս էլ ունեցել ենք տարբեր փորձառություններ՝ կապված կրթության հետ։

Ուսումը շատ ավելին է, քան սովորական դասասենյակը, սակայն դա այն չէ, ինչը որ որևէ մեկին առավել արժեքավոր է դարձնում Աստծո արքայությունում։

Իրականում Աստվածաշնչում Աստված փորձում էր իր լավագույնն անել՝ կրթելով իր հետևորդներին։ Արդյոք Աստծո համար կարևո՞ր է կրթված լինելը։ Որպես սիրող Հայր՝ Աստված արժևորում է ուսումը, քանի որ սիրում է մարդկանց, և կրթությունը կարող է առաջնորդել բարեկարգ կյանքի և առավել հնարավորությունների ծառայելու մյուսներին։

Մատթեոսի Ավետարանում տեսնում ենք, որ աշակերտներից ոմանք ձկնորսներ էին։ Այդ մասնագիտությունը իրենց եկամտի աղբյուրն էր, և  Հիսուսը կանչեց նրանց՝ առաջարկելով ուսանել նրանց Աստծո թագավորության մասին։ Մատթեոս 4․20-ում ասվում է, որ նրանք թողեցին իրենց ուռկանները և հետևեցին Նրան։ Եվ դրանից հետո նրանք կրթվեցին ու սկսեցին օգնել տարածելու Աստծո խոսքը։ Թե՛ ձկնորսությամբ զբաղվելը, թե՛ Աստծո Խոսքը տարածելը կարևոր բաներ են։ Քրիստոսին հետևելով՝ նրանք ստացան հոգևոր կրթություն։

Աստված յուրաքանչյուրիս զորացնում և քաջալերում է, որպեսզի օգտագործի մեր տաղանդները, պարգևներն ու կրթությունը, երբ մենք բաժնեկցում ենք մեր հավատը մյուսների հետ։ Եվ երբ մենք բերենք մեր կարողություններն ու տաղանդներն Աստծո առաջ, Նա հավատարիմ է և կարող է բազմապատկել մեր շնորհները Իր փառքի համար։

Միգուցե դու խոհարար ես, ուսուցիչ, տնտեսագետ և այլն։ Ինչպե՞ս կարող է Աստված օգտագործել մեր պարգևներն ուրիշների համար։ Աղոթի՛ր՝ Իրեն հարցնելով, թե ինչ կարող ես դու անել և օգնել մյուսներին գալու Տիրոջ առաջ և ճաշակելու Նրա սերը։

Աղբյուրը՝ finds.life.church

Թարգմանեցին՝ Դիանա Խաչատրյանը, Արմինե Աբրահամյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.