Ապաշխարություն
Մի օր մի մարդ ընկավ խոր անդունդը։
Ընկած է վիրավոր, մեռնում է․․․
Վազեցին ընկերները։ Փորձեցին, իրար ձեռք բռնելով, օգնել ընկերոջը, սակայն իրենք գրեթե չընկան փոսը։
Եկավ ողորմությունը։ Ցած գցեց փոսի մեջ աստիճանը, սակայն այն մինչև ներքև չհասավ։ Օգնության հասան բարի գործերը, որ երբևէ արել էր մարդը, ցած նետեցին երկար պարան։ Բայց պարանը դեռևս կարճ էր։
Այդպես ապարդյուն փորձեցին փրկել մարդուն նրա մեծ փառքը, շատ փողերը, իշխանությունը․․․
Վերջապես մոտեցավ ապաշխարությունը։ Նա մեկնեց ձեռքը, և մարդը բռնվեց նրանից ու․․․ դուրս եկավ անդունդից։
-Ինչպե՞ս դա քեզ հաջողվեց,-զարմացան բոլորը։
Բայց ապաշխարությունը ժամանակ չուներ պատասխանելու։ Նա շտապում էր ուրիշ մարդկանց մոտ, որոնց փրկել կարող էր միայն ինքը․․․
Հ․Գ․ «Որովհետեւ շնորհքով էք փրկուած հաւատքի ձեռովը. Եւ սա ոչ թէ ձեզանից է, այլ Աստուծոյ պարգեւն է. Ոչ թէ գործերից, որ մէկը չ’պարծենայ» /Եփեսացիս 2․8-9/։