• Դու Աստծո զավակ ես՝ ստեղծված Նրա պատկերով ու նմանությամբ /Ծննդոց 1․27/։
  • Քեզ ստեղծել է Աստծո ձեռքը
  • Դու անզուգական ես
  • Դու ստեղծվել ես հստակ նպատակի համար
  • Տերը կազմակերպել է քո ԴՆԹ-ի, քո բջջի աշխատանքը, միացրել գեներն ու քրոմոսոմները, որպեսզի քեզ դարձնի այն յուրահատուկ մարդը, որը կաս։
  • Երկիր մոլորակում ապրող 6 միլիարդ մարդկանցից քեզ նման ոչ ոք չկա
  • Ոչ ոք չունի քո մատնահետքից
  • Ոչ ոք չունի քո ձայնից
  • Ոչ ոք չունի քո կերպարանքից
  • Ոչ ոք չունի այն կարողությունները, որոնց միայն դու ես տիրապետում
  • Ոչ ոք չունի քո փորձառությունը
  • Բացարձակապես ոչ ոք չունի անձնական որակներ՝ հատուկ միայն քեզ։

«Որովհետեւ դու ստեղծեցիր իմ երիկամունքներումը, եւ ծածկեցիր ինձ իմ մօր որովայնումը։

14 Գոհանում եմ քեզանից, որ ահաւոր եւ զարմանալի կերպով ստեղծուեցայ. Զարմանալի են քո գործերը, եւ իմ անձը լաւ հասկացել է։

15 Իմ ոսկորները չ’ծածկուեցան քեզանից, երբոր ես ստեղծուեցայ ծածուկ տեղը. Եւ երկրի խորութիւններումը ճարտարութիւնով կազմուեցայ։

16 Քո աչքերը տեսան իմ կերպարանքը՝ դեռ անպատրաստ. Եւ քո գրքումը գրուած էին այն բոլոր օրերը որ լինելու էին՝ երբոր նորանցից մէկը դեռ չ’կար» /Սաղմոս 139․13-16/։

«Քրիստոս բոլոր ազգերի համար» ֆեյսբուքյան էջից

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.