Գործիքների յուրաքանչյուր հավաքածուի մեջ առկա են բոլոր անհրաժեշտ գործիքները շինարարական աշխատանքների համար։ Տափակաբերան աքցանն /плоскогубцы/ անհրաժեշտ է ամուր բռնելու, ձգելու կամ կորացնելու համար։ Մուրճը մեխերը մեխելու կամ հանելու համար է։ Մանեկադարձիչը /гаечный ключ/ նախատեսված է պտուտակները ամրացնելու կամ քանդելու համար, և վերջապես պտուտակահանը՝ պտուտակները պտտելու համար։ Տափակաբերան աքցանը չի կարող փոխարինել մանեկադարձիչին կամ մուրճը՝ պտուտակահանին։ Յուրաքանչյուր գործիք կարևոր է և ունի այն ձևը, որը կատարելապես համապատասխանում է հատուկ իր գործը կատարելու համար։

Նույն կերպ Աստված մեզ տվել է գործիքների հատուկ հավաքածու, որում կան տարբեր տեսակի բազում աղոթքներ, որոնցից ամեն մեկը նախատեսված է հատուկ նպատակի համար։ Եփեսացիների 6․18-ում ասվում է․«Ամեն աղօթքով եւ աղաչանքով աղօթք արէք ամեն ժամանակ Հոգով. եւ սորանում հսկեցէք բոլոր յարատեւութեամբ եւ աղաչանքով ամեն սուրբերի համար»։ Հունարեն բնագրում գրված է՝ աղոթե՛ք աղոթքի բոլոր տեսակներով։ Նույն կերպ, ինչպես շինարարական հավաքածուի մեջ կարելի է գտնել տարբեր գործիքներ, այնպես էլ Աստված մեզ տվել է աղոթքի հավաքածուի արկղ՝ տարբեր տեսակի աղոթքներով լցված։ Եվ դրանցից յուրաքանչյուրը տարբերվում է մյուսներից՝ հարմար կոնկրետ իրավիճակին և ժամանակին։

Մեր՝ հոգևոր գործիքների հավաքածուի մեջ Աստված դրել է՝ ընծայման աղոթք, համաձայնության աղոթք, խոնարհ խնդրանքի աղոթք, բարեխոսության աղոթք, Հոգով աղոթք, զորության աղոթք, գոհության աղոթք․․․

Մեր հոգևոր հավաքածուի մեջ կան տարբեր տեսակի գործիք-աղոթքներ։ Աղոթքի ամեն տեսակը կարևոր է և ծառայում է իր հատուկ նպատակին, որին չեն համապատասխանում աղոթքի մյուս տեսակները։

Այն փաստը, որ աղոթքները տարբեր տեսակի են, խոսում է այն մասին, որ միևնույն աղոթքը հարմար չէ բոլոր իրավիճակների համար, որոնց մենք բախվում ենք։ Բայց երբ մենք օգտագործում ենք իրավիճակին համապատասխան աղոթք, տեղի են ունենում հրաշալի՜ բաներ։

Ռիկ Ռեներ

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.