Աղոթքը վերածննդի ծաղիկներ է աճեցնում. Հռոմի Պապը հորդորում է ավելի շատ աղոթել
Երեքշաբթի օրը՝ մայիսի 27-ին, Հռոմի Ֆրանցիսկոս Պապն իր գլխավոր ելույթում հանդես եկավ մի քանի կոչերով` ուղղված հավատացյալներին, տեղեկացնում է Vatican News-ը: «Չնայած, որ մեր առօրյա կյանքում զգում ենք չարի ներկայությունը, Աստծո` մեզ ուղղված ծրագիրը բարի է»:
Անդրադառնալով աղոթքի կարևորությանը՝ Ֆրանցիկոս Պապը պատմել է կառավարության մի աթեիստ առաջնորդի մասին, ով կրոնի մեջ ոչ մի իմաստ չէր տեսնում: Բայց երբ ծանր իրավիճակում է հայտնվում, հիշում է մանկության օրերին տատի աղոթքները ու սկսում նույն բառերով աղոթել. նա գտնում է Հիսուսին:
«Աղոթքը կյանքի շղթան է, կյանքի սերմը, և դրա համար շատ կարևոր է փոքրուց երեխաներին սովորեցնել աղոթել»: Այս ասելով՝ նա հորդորել է բոլոր ծնողներին աղոթել սովորեցնել իրենց երեխաներին, քանզի այն մնում է նրանց սրտերում և սերմ տալիս:
«Աղոթքը քարե սիրտը վերափոխում է գործող սրտի: Աշխարհը ապրում և աճում է՝ շնորհիվ Աստծո իշխանության, որն Աստծո ծառաները գրավում են իրենց աղոթքներով»։
Եզրափակելով իր ելույթը՝ նա ավելացրեց, որ Աստծո ծառաների միջոցով է, որ Աստծո ուղին և Խոսքը փոխանցվում է մարդկությանը, ովքեր խնդրում են, որ Աստված քարացած սրտերը վերափոխի և բացի:
«Աղոթքը վերածննդի ծաղիկներ է աճեցնում»,- հիշեցրել է Հռոմի Պապը՝ հորդորելով առցանց հետևորդներին շարունակաբար աղոթել և աղոթքին մեծ տեղ հատկացնել:
Թարգմանեց Հասմիկ Ղազարյանը