Բարկությունը վերահսկողությունից դուրս եկած չարիք է: Լինում են դեպքեր, երբ կարելի է բարկանալ. դա նույնիսկ անհրաժեշտ է: Բայց այդ զայրույթը պետք է լինի արդար և լիովին գտնվի հսկողության տակ: Պողոսը հիշատակում է նման զայրույթի մասին եփեսացիներին ուղղված իր նամակում. «Եթե բարկանաք՝ մեղք մի՛ գործեք...» (4.26):

Սակայն կա նաև մեղանչող բարկություն: Այն շատ տարածված է, և հենց դրանից պետք է խուսափենք: Ի՞նչ անել, երբ որևէ մեկը վիրավորական խոսքեր է ասում ձեր հասցեին կամ քննադատում ձեզ: Ինչպե՞ս արձագանքել։ Ի՞նչ անել, երբ արյունը ձեր գլուխն է լցվում, որովհետև ինչ-որ մեկն արել կամ ասել է ձեր հանդեպ որևէ վատ բան:

Մի՛ շտապեք արձագանքել: Հակոբոսը քննարկում է այս խնդիրն իր նամակի 1-ին գլխի 19-րդ համարում.«Ուստի, իմ սիրելի եղբայրներս, ամեն մարդ թող արագ լինի լսելու մեջ և ծանր՝ խոսելու և ծանր՝ բարկանալու մեջ»: Պետք է «ծանր» (կամ «դանդաղ») լինենք բարկության, զայրույթի և պոռթկումի մեջ: Անհրաժեշտ է զգույշ լինել և չափազանց արագ չարձագանքել, եթե ձեզ վիրավորել են, քննադատել կամ ճիշտ չեն հասկացել: Հենց այսպիսի արագ արձագանքը և արագ զայրույթն են խնդիրներ հարուցում և խզում փոխհարաբերությունները:

Հնարավոր է՝ ձեզ իրոք անհրաժեշտ կլինի ինչ-որ բան ձեռնարկելը: Բայց եթե նախապես աղոթեք ու խորհրդածեք այդ մասին, ձեզ համար հեշտ կլինի ճիշտ արձագանքելը: Դուք նույնիսկ կարող եք հանկարծ հայտնաբերել, որ կարիք չունեք որևէ բան ասելու կամ անելու: Զգացումների հանկարծակի պոռթկումը կամ չմտածված արձագանքը կարող են հսկայական վնաս հասցնել այդ մարդուն, որի հետ զրուցում եք, ինչպես նաև հենց ձեզ: Երկու սխալը մեկ ճիշտ չի դառնա: Եթե այդ մարդը մեղանչել է ձեր հանդեպ, ապա պատասխան մեղքը չի լուծի ստեղծված խնդիրը: Այն միայն կկրկնապատկի այն, իսկ դուք կդառնաք նույնքան մեղավոր, որքան նա:

Միշտ հիշե՛ք Բ Տիմ. 2.24- ի խոսքերը. «Տիրոջ ծառան պետք չէ կռվի (լեզվով և ձեռքով)...»:

Մի՛ կորցրեք ձեր արժանապատվությունը: Դուք Տիրոջ ծառան եք: Հետևե՛ք ձեր վարքին և անհարմար դրության մեջ մի՛ դրեք ինքներդ ձեզ:

Սեմ Դոհրթի, «Երջանիկ նավարկություն առաջնորդության և փոխհարաբերությունների նավերով»

Պատրաստեց Քրիստինե Աթոյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.