• Հոնքերը յուրաքանչյուր մարդու դեմքի մի մասն են։ Կամարաձև կառուցվածքի շնորհիվ քրտինքն ու կաթող անձրևը հոսում են դեմքի ծայրերով՝ կանխելով խոնավության թափանցումը աչքերի մեջ։
  • Առանց հոնքերի դժվար կլիներ, քանի որ քրտինքն աղ է պարունակում, որը գրգռում է աչքի պատյանը, ինչի պատճառով աչքերը սկսում են ցավել ու քոր գալ։ Երբ առատ քրտնարտադրություն է լինում, հոնքերը հեռացնում են քրտինքը։
  • Նույնիսկ կոպերն ու թարթիչները վկայում են Արարիչի ծայրահեղ հոգատարության մասին։
  • Հոնքերը պաշտպանում են աչքերը չորացումից և կանխում են աղտոտումը։ Նրանք մշտապես խոնավեցնում ու մաքրում են եղջերաթաղանթը արցունքագեղձերի միջոցով։ Արցունքաբեր հեղուկը ոչ միայն խոնավեցնում ու տաքացնում է, նաև ախտահանում է աչքը։ Թարթիչները նույնն են անում՝ պաշտպանելով ակնախնձորի նուրբ արտաքինը։ Նրանք պահում են փոշին, որ չընկնի աչքի մեջ։
  • Աստված ամեն մանրուքի մասին հոգ է տարել՝ ցույց տալով Իր հոգատարությունն ու սերը մեր նկատմամբ։

«Գոհանում եմ քեզանից, որ ահաւոր եւ զարմանալի կերպով ստեղծուեցայ. Զարմանալի են քո գործերը, եւ իմ անձը լաւ հասկացել է» /Սաղմոս 139․14/։

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.