Սա ամենաշատ տրվող հարցերից մեկն է, և չկա մեկը, ով կարող է հստակ պատասխան տալ դրան։ Այնուամենայնիվ, փաստը մնում է փաստ, որ մարդն արժանի չէր Աստծո սիրուն, քանի որ մեղավոր էր, բայց դա չի նշանակում, որ Աստված չի սիրում մարդուն։ Աստծո սերն անսահման է։

«Խորամանկ է սիրտն ամենից ավելի և ապականված. Նրան ո՞վ կարող է հասկանալ» /Երեմիա 17.9/:

Չկա մեկը, որ արդար է աշխարհի երեսին:  Հռոմեացիս 3։10-12

Մենք կարող ենք արդարանալ միայն Տիրոջ սիրով և թափած արյամբ։

Ա Հովհանու 4․8 և 16 համարներում ասվում է, որ Աստված սեր է։ Սա բացահայտ ճշմարտություն է։

Աստված պարզապես չի սիրում։  Նա է Սերը, և սիրող Հայրը խրատում է իր որդիներին, քանի որ չի ցանկանում նրանց տեսնել ճշմարիտ ճանապարհներից շեղված։

Աստված արժանի է ամեն փառաբանության և երկրպագության։

Աստված բոլորի հանդեպ է սիրով լեցված, քանի որ դա Նրա բնությունից է բխում։

«Սորանում է սերը, որ ոչ թէ մենք սիրեցինք Աստծուն, այլ որ Նա սիրեց մեզ,  և ուղարկեց իր Որդուն քավություն մեր մեղքերի համար» /Ա Հովհաննես 4․10

Աստծո սերը Իր ստեղծագործության հանդեպ այնքան մեծ էր, որ Նա չխնայեց իր միածին Որդուն, որպեսզի մենք փրկություն ունենանք Նրանով։ Հովհ․ 3․16; Հռոմ․ 5․8։

Աստծո սերը մարդկանց հանդեպ առանձնակի է։ Նա յուրովի է սիրում մեզնից յուրաքանչյուրին և գիտի մեր սրտի բոլոր հույզերն ու մտքի բոլոր գաղտնիքները։ Նրա սերն աննկարագրելի ու անսահման է։ Աստծո սերն է, որ առանձնացնում է քրիստոնեությունը մնացած մյուս բոլոր կրոններից։

Եվ ի՞նչ է մեզ մնում. Գա՛նք Տիրոջ առջև, հանձնենք մեր կյանքը Նրան, սիրենք Նրան մեր ամբողջ էությամբ։

Աղբյուրը՝ gotquestions.org

Թարգմանեցին՝ Արմինե Աբրահամյանը, Դիանա Խաչատրյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.