Հրաշալի է գիտակցելը, որ Աստծո հետ կանգնած ես ճիշտ տեղում պարզապես այն պատճառով, որ հավատում ես Նրան: Հիսուսը, Ով չգիտեր, թե ինչ է մեղքը, դարձավ մեղավոր մեզ համար, որպեսզի մենք արդարանանք։

Ինչպիսի՜ հուզիչ և խոնարհեցնող միտք:

Բայց սատանան չի ուզում, որ մենք քայլենք այդ իրական, հրաշալի համոզմունքով:

Նա ցանկանում է ցույց տալ քեզ քո թերություները և շեղել արդարության այն ուրախությունից, որ Հիսուսը խաչվեց և հարություն առավ քեզ փրկություն տալու համար: Թույլ մի՛ տուր, որ սատանան գողանա Քրիստոսի միջոցով արդարության քո համոզմունքը:

Երբ պատրաստվում ես գիշերային հանգստի, մի պահ մտածի՛ր այդ անզուգական նվերի մասին և երկրպագի՛ր ու գովաբանի՛ր Նրան, Ով այդ ամենը հնարավոր դարձրեց հենց քեզ համար:

Աղոթք․«Տեր Հիսո՛ւս, ես շնորհակալ եմ Քո՝ խաչի ճանապարհով գնալու համար: Օգնի՛ր ինձ պայքարել թշնամու ստերի դեմ:  Աղոթում եմ Քո թանկագին անունով,  ամեն»:

Պատրաստեց Լիլիթ Խաչատրյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.