Աստված մեզ հետ քայլում է և խոսում: Բայց  գալիս է մի պահ, երբ Նա լռում է, ինչպես ուսուցիչն է լռում քննության ժամանակ և անձայն սպասում, որ երևա, թե մեզ տրված խոսքի, գիտելիքների ու Իր՝ մեր կյանքում կատարած գործի արդյունքում մենք ինչ որոշում կկայացնենք: Իսկ երբ լռում է Աստված, աղաղակում են վախն ու անհավատությունը, արթնանում են կասկածները, մոռացվում՝ անցյալի դասերը: Մնում ենք մենակ՝ ինքներս մեզ հետ, կյանքի կարևորագույն որոշումներն ինքնուրույն կայացնելու ծանրության տակ, երբ մեկ քայլ է մնում հնազանդվելու, բայց և կա հնարավորություն ետ դարձի: Ահա, թե ինչպես է Աստված իր ստեղծածներին ընտրելու ազատ կամք տալիս:

Երբ ես Աստծուն չեմ ճանաչում կամ մերժում եմ, Նա ինձ միշտ հեռվից է հետևում: Մինչև վերջին քայլը Նա պատրաստակամ սպասում է՝ իմ երջանկությունը վերականգնելու, օրհնության դռները բացելու: Մինչև վերջին պահը կա՛ հնարավորություն, կա՛ փրկություն, կա՛ հույս:

Շատ հրաշալի սիրով է Աստված ինձ սիրում և նույնն էլ ինձ է սովորեցնում, որ ես էլ իմ դրացիին այդպես սիրեմ ու համբերեմ: Իսկ ես պատրա՞ստ եմ մինչև վերջ մնալ հավատարիմ ու սիրել բարեկամիս, մինչև վերջ ներել ու համբերել հալածողիս:

Երկինքն Աստծո վայրն է, և այնտեղ կարող են մտնել միայն Աստծուն նմանները: Այսօր ես պետք է ճանաչեմ Աստծուն ու նմանվեմ Նրան, քանի որ դա է մեր հանդիպման միակ նախապայմանը:

Լիլիթ Հարությունյան

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.