Այնքա՜ն շատ մարդիկ են այսօր գոյատևում, փոխարենը՝ լիարժեք ապրելու: Սուրբծննդյան ֆիլմերն ու հեռուստատեսային հաղորդումները Սուրբ Ծնունդը պատկերում են Ձմեռ Պապի և նվերների տեսքով: Բայց այս տոնը շատ ավելի մեծ մի բան է, քան դրանցից որևէ մեկը: Հիսուսը չեկավ, որ լցնի քո դատարկ գուլպաները: Նա եկավ, որ լցնի քո դատարկ կյանքը, և իմը՝ նույնպես:

Հիսուսը եկավ, քանի որ Նա յուրաքանչյուրիս հետ կապված ունի ծրագիր և նպատակ: Նա ուզում է մեզ շնորհով և սիրով առատ լիուլի կյանք տալ: Հիսուսն ուզում է քեզ տալ ուրախություն ու խաղաղություն՝ անկախ քո իրավիճակներից: Խնդիրն այն է, որ շատ մարդիկ այսօր չեն լսում այս կոչը:

Այս Սուրբ Ծնունդին, երբ հանդիպես քո ընկերներին և հարազատներին, ովքեր չեն ճանաչում Հիսուսին, քաջալերում եմ քեզ, որ համարձակություն ունենաս խոսելու Նրա մասին: Սկսի՛ր նրանց պատմել այն խաղաղության մասին, որը դու ինքդ ունես Հիսուսի մեջ: Հետո բաժնեկցիր նաև Սուրբ Ծնունդի նշանակությունը:

«Որովհետև Աստված այնպես սիրեց աշխարհը, որ Իր միածին Որդուն տվեց, որ ով Նրան հավատ, չկորսվի, այլ՝ հավիտենական կյանք ունենա» /Հովհաննես 3.16/:

Բարի լուրը բաժնեկցելը կլինի լավագույն նվերը, որ այս տարի դու կարող ես նվիրել ինչ-որ մեկին, քանի որ դա ազդեցություն է թողնում մեր կյանքում այսօր և հավիտյան:

Թարգմանեց Լիլիթ Հարությունյանը

Աղբյուրը՝ hopewithgod.com

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.