Աստծով վստահություն ունեցի՛ր
Մեր հասարակության մեջ անապահովության, վախերի մակարդակը շատ է բարձրացել։ Խոցելի, անվստահ մարդիկ ամենուր են: Այդ կարգավիճակը նրանց ստիպում է այնքան կենտրոնանալ իրենց դժվարությունների և ուրիշների կարծիքների վրա, որ նրանք չեն կարողանում վայելել սեփական կյանքը: Նրանք ապրում են վախի մեջ և ձախողման մտածելակերպով, քանի որ անվստահության զգացողությունը ազդում է նրանց կայացրած յուրաքանչյուր որոշման վրա:
Որպես Աստծո զավակ՝ դու կարող ես ապահով լինել Քրիստոսով, երբ ապրում ես հավատքով՝ կառչած լինելով, ապավինելով և լիովին վստահելով Նրան: Երբ ընտրում ես Աստծուց՝ քո ընդունելությունն ու ինքնագնահատականը ստանալը, դու երբեք կարիք չես ունենա մարդկանց շրջապատում գնահատական ստանալու:
Աստված ցանկանում է, որ դու ապրես համարձակ վստահությամբ՝ հավատալով, որ Նրա ծրագրերն ու նպատակները կիրականանան քո կյանքում:
Աղոթք․«Հա՛յր, ամեն անգամ, երբ ես ինձ զգում եմ անվստահ, օգնիր ինձ հիշել, որ Դու միշտ ինձ հետ ես: Օգնի՛ր ինձ լցվել հույսով Քո հանդեպ: Դու բարի ես, և ես հավատում եմ, որ Դու մշտապես ինձ հետ ես, ամեն»:
Ջոյս Մայեր
Թարգմանեց Լիլիթ Խաչատրյանը