Այլոց նկատմամբ ողորմած լինելը հենց այն է, ինչ Աստված կամենում է, որ մենք անենք։ Դա միշտ չէ, որ հեշտ է տրվում, քանի որ մենք հաճախ կենտրոնանում ենք մեր անձերի վրա:

Մենք բոլորս Աստծո սիրո կարիքն ունենք: Ահա, թե ինչու Հիսուս Քրիստոսը եկավ այս աշխարհ: Նա եկել էր մարդկանց ողորմություն ցույց տալու։ Աստված մարդկությանը սա ցուցաբերեց ներման միջոցով: Եվ Նա ուզում է, որ մենք էլ ողորմություն ցուցաբերենք այլ մարդկանց՝ նրանց ներելով:

Կողոսացիս 3.13-ում ասվում է. «Իրար համբերելով, եւ իրար ներելով, եթէ մէկը միւսի դէմ տրտունջ ունենայ, ինչպէս Քրիստոսն էլ ձեզ ներեց, այնպէս էլ դուք»:

Մարդիկ հաճախ ինձ հարցնում են. «Ինչպե՞ս կարող եմ իմ մեջ ուժ գտնել ներելու համար: Ես դա իմ մեջ չունեմ»։ Ես դա իմ մեջ ևս չունեմ: Միակ տեղը, որտեղ ես երբևէ գտել եմ այդ ուժը, հիշելն է, թե որքան է Հիսուսը ներել ինձ: Երբ ես հիշում եմ դա, Նա ինձ ուժ ու շնորհ է տալիս՝ ուրիշներին ներելու։

Ի՞նչ է պետք չմոռանալ

Եթե չներեք, դուք չեք վայելի Աստծո կամքը ձեր ողջ կյանքի ընթացքում:

Ների՛ր, և հետո շարունակի՛ր քո կյանքը: Սա չի նշանակում, որ ինչ-որ մեկի արածի համար հետևանքներ չպետք է լինեն: Սա պարզապես նշանակում է, որ դուք թողնում եք ձեր զայրույթն ու ցավը և տալիս եք այն Աստծուն, որպեսզի կարողանաք ապրել Աստծո կամքը ձեր կյանքի համար:

Երբ սա անհնարին է թվում, երբ զգում եք, որ չեք կարող ողորմած լինել ինչ-որ մեկի հանդեպ, հիշե՛ք սա` Հիսուսը ներեց ձեզ: Սա ցույց է տալիս, որ Աստված ձեզ ուժ կտա ողորմած լինել և ներել ուրիշներին:

Թարգմանեց Անի Նիկողոսյանը

Աղբյուրը՝ pastorrick.com

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.