Ինչո՞ւ է պետք առատաձեռն լինել
Որպես Քրիստոսի հետևորդ՝ ինչո՞ւ է մեզ համար կարևոր առատաձեռն լինելը։
Դա մեզ ուրախացնում է: Գործք Առաքելոց 20.35-ում ասվում է. «Ամեն բան ցոյց տուի ձեզ՝ որ այսպէս պէտք է աշխատել, եւ տկարներին հոգ տանել, եւ Տէր Յիսուսի խօսքը յիշել, որ ինքն ասեց. Աւելի երանելի է տալը քան թէ առնելը»: Աշխարհը փորձում է համոզել, թե մարդ երջանկանում է ստանալիս: Բայց Հիսուսը հակառակեց այս մտքին և ասաց, որ ավելի երջանիկ է լինում նա, ով տալիս է:
Այն նպատակային է: Աստվածաշունչն ասում է Բ Կորնթացիս 9.6-ում. «Որովհետեւ սա եմ ասում, թէ խնայելով սերմողը, խնայելով էլ կ’հնձէ. Եւ առատութեամբ սերմողը, առատութեամբ էլ կ’հնձէ». Դուք ցանկանում եք, որ այլ մարդիկ առատաձեռն լինեն ձեր նկատմամբ: Աստված այլ բան է ասում է: Կա ցանելու և հնձելու օրենք։ Եթե ուզում եք առատաձեռնություն հնձել, պետք է առատաձեռնություն ցանել:
Այն ցույց է տալիս աշխարհին, թե ինչպիսին է Աստված: Աստվածաշունչն ասում է. «Որ այս պաշտօնի փորձովն Աստուծուն փառաւորեն ձեր Քրիստոսի աւետարանին հնազանդ դաւանութեանը համար. Եւ այն առատ հաղորդութեան համար որ նորանց եւ ամենին լինում է» (Բ Կորնթացիս 9.13):
Ես հասկացա, որ ավելի առատաձեռն դառնալու լավագույն միջոցը Աստծո անհավատալի առատաձեռնությունը հիշելն է: Նույնիսկ երբ կյանքը դժվար է, դուք միշտ կարող եք հիշել Աստծո պարգևների մասին, որ ձեր կյանքում կան: Նայե՛ք աշխարհին, որտեղ դուք ապրում եք: Նայե՛ք կյանքին, որը նա տվել է ձեզ: Նայե՛ք, թե ինչպես է նա բավարարում ձեր կարիքները:
Աստված առատաձեռնության կատարյալ օրինակն է: Եվ երբ դուք առատաձեռն եք ուրիշների նկատմամբ Աստծո առատաձեռնության պատճառով, դա պատմում է Աստծո մասին այլոց:
Աստծո մեծ առատաձեռնությունն արտացոլված է Հիսուս Քրիստոսի միջոցով արված փրկագործության պարգևում: Ձեր մեղքերը բաժանում են ձեզ Աստծուց: Եվ միայն Աստծո շնորհն է Հիսուսի միջոցով, որ կարող է վերականգնել ձեր և Աստծո միջև խաթարված փոխհարաբերությունը:
Աստվածաշունչն ասում է. «Որովհետեւ շնորհքով էք փրկուած հաւատքի ձեռովը. Եւ սա ոչ թէ ձեզանից է, այլ Աստուծոյ պարգեւն է. Ոչ թէ գործերից, որ մէկը չ’պարծենայ» (Եփեսացիս 2.8–9):
Խաղաղություն հաստատի՛ր Արարչիդ հետ այս աղոթքով.
«Սիրելի՛ Հիսուս, ես չեմ ուզում, որ իմ մեղքն այլևս բաժանի ինձ Քեզնից: Դու խոստացել ես, որ եթե հավատամ Քեզ, իմ բոլոր մեղքերը կներվեն։
Ես խոստովանում եմ իմ մեղքերը և հավատում եմ, որ դու իմ Փրկիչն ես: Ես վստահում եմ Քեզ, երբ ասում ես, որ փրկությունը գալիս է շնորհով, հավատքով և ոչ թե իմ գործերով: Ես ընդունում եմ Քեզ իմ կյանքում որպես Տեր: Այսօր ես Քեզ եմ հանձնում իմ կյանքը:
Ես ուզում եմ ապրել այնպես, ինչպիսի նպատակով Դու ստեղծել ես ինձ, որ ապրեմ՝ կյանքիս մնացած մասը քեզ ծառայելով: Ես հանձնում եմ իմ կյանքը Քեզ և խնդրում փրկել ինձ և ընդունել Քո ընտանիք: Հիսուսի անունով աղոթեցի։ Ամեն»։
Թարգմանեց Անի Նիկողոսյանը
Աղբյուրը՝ pastorrick.com