Աստված անտեսանելի է․․․
Երբ առաջին տիեզերագնացը վերադարձավ տիեզերքից ու հայտարարեց, որ չի տեսել Աստծուն, Ք․Ս․ Լյուիսը /սիրողական աստվածաբան ու քրիստոնեական ապոլոգետիկ/ ասաց, որ «նույնպիսի հաջողությամբ Համլետը կարող էր փնտրել Շեքսպիրին սեփական դղյակի ձեղնահարկում»։
Իսկ Աստվածաշունչն ասում է․ «Որ միայն Նա անմահութիւն ունի անմատոյց լոյսի մէջ բնակուած. որ մարդկանցից ոչ ոք չ’տեսաւ եւ ոչ էլ կարող է տեսնել. նորան լինի պատիւ եւ զօրութիւն յաւիտեանս. Ամէն»/Ա Տիմոթեոս 6․6/։