Մեզանից շատերը հաճախ ունեն ԱՆԵԼԻՔՆԵՐԻ ցուցակ, որտեղ նշում են, թե օրվա ընթացքում ինչեր պետք է անեն (Իհարկե՛, կասկածում եմ, որ մեզանից ՇԱՏԵՐԸ դա ունեն)։

Իսկ դուք ունե՞ք ՉԱՆԵԼԻՔՆԵՐԻ ցուցակ, որտեղ նշեք, թե ինչեր չպետք է անեք։

Կարծում եմ՝ ՉԱՆԵԼԻՔՆԵՐԻ ցուցակը պակաս կարևոր չէ անելիքների ցուցակից։ Որքա՜ն բաներ կան մեր կյանքում, որ մենք անում ենք, բայց չպետք է անենք. պարապ զբաղմունքներ, անօգուտ կամ վնասակար սովորություններ։

Կարծում եմ՝ հաջողությունն այն չէ միայն, ինչ մենք անում կամ պետք է անենք։ Հաջողություն է նաև չանելն այն ամենը, ինչը վնաս է ու անօգուտ։

Ստորև իմ «Չանելիքների ցուցակն» է․

  • Ժամանակ չվատնել
  • Սոցցանցերում չթափառել
  • Էներգիա չվատնել բացասական բաների վրա
  • Անկանոն և վնասակար բաներով չսնվել
  • Բացասական մարդկանց ազդեցություններին չտրվել
  • Այսօրվա գործը վաղվան չթողնել։

Վազգեն Զոհրաբյան

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.