Երբ բույսը չունի խորը արմատներ, կարող է սկզբում բողբոջել և լավ տեսք ունենալ, բայց և արագորեն կչորանա: Այս նույն բանը կարող է տեղի ունենալ քո հոգևոր կյանքում ևս: Ցանկացած ժամանակ զորանալու՝ հավատք աճեցնելու համար քեզ հարկավոր է խոր արմատներ գցել:

Ղուկաս 8.13-ում ասվում է. «Ապառաժի վերայիններն էլ նորանք են, որ երբոր կ’լսեն, խօսքը ուրախութիւնով ընդունում են. Սակայն սորանք արմատ չ’ունին. Մի առ ժամանակ հաւատում են, բայց փորձութեան ժամանակին հեռանում են»:

Երբեմն դու կարող ես լսել Աստծո Խոսքը և ուղղակի ոգևորվել՝ առանց թույլ տալու, որ Այն փոխի քեզ: Դու նմանատիպ պարագայում գործում ես մակերեսորեն: Դու միանգամից զգացմունքային ես արձագանքում: Բայց դու ժամանակ չես հատկացնում, որպեսզի այն ներգործի՝ փոխելով քեզ:

Իսկ ինչպե՞ս կարող եք արմատանալ հոգևոր կյանքում: Դու դա պետք է անես ամեն օր Աստծո հետ ժամանակ անցկացնելով և այլ հավատացյալների հետ եկեղեցում միաբան Աստծուն փառաբանելով: Դու պետք է ժամանակ անցկացնես ծածուկում Աստծո հետ և պետք է ժամանակ անցկացնես այլ հավատացյալների հետ:

Եթե դու օրական ժամանակ չես անցկացնում Աստծո հետ, ապա քո հոգին կտկարանա, երբ գան փորձությունները: Կարդա՛ Աստվածաշունչ և խոսի՛ր Աստծո հետ: Արա՛ այն ամենը, ինչ քեզ հարկավոր է, որպեսզի քո ուշադրությունը մշտապես կենտրոնացած լինի Աստծո վրա:

Ոչ ոք չունի կյանքի ամբողջական հեռանկար: Դու պետք է շարունակես եկեղեցի ու տնային խումբ հաճախելը, քանի որ քո խմբի մարդիկ կարող են տեսնել քո կյանքում այնպիսի բաներ, որոնք դու գուցե չտեսնես: Ահա, թե ինչու մենք միմյանց կարիքն ունենք։

Վաղ թե ուշ կյանքի ընթացքում փորձություններ քո ճանապարհին հանդիպելու են: Հարցն այն է, թե արդյոք դու կունենա՞ս այն խորը արմատները, որոնք քեզ անհրաժեշտ կլինեն անցնելու դրանք և նույնիսկ զորանալու այդ պահերին:

Թարգմանեց Անի Նիկողոսյան

Աղբյուրը՝ pastorrick.com

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.