Մարիամը դարձավ Հիսուսի սիրելի աշակերտի մայրը։ Երբ Հիսուսին խաչեցին, խաչի մոտ էին Նրա մայրն ու սիրելի աշակերտը՝ Հովհաննեսը։ Նրանց նայելով՝ Հիսուսն ասաց․«Յետոյ ասեց աշակերտին. Ահա քո մայրը. Եւ այն ժամանակից այն աշակերտն իրան մօտ առաւ նորան» /Հովհաննես 19․27/։

Ի՞նչ էր դա նշանակում։ Իրականում այն ժամանակներում, իհարկե՛, չկային կենսաթոշակներ։ Ծեր ծնողների ամբողջ հոգսն ընկնում էր զավակների ուսերին։ Եվ եթե զավակները մահանում էին, ապա տարեցները հազիվ էին գոյատևում․․․

Այստեղ տեսնում ենք, որ անպատմելի տառապանքների մեջ Քրիստոսը շարունակում է հոգ տանել այլոց մասին և մոր խնամքը հանձնում է Իր աշակերտին։ Սա շատ բարի քայլ էր Հիսուսի կողմից։

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.