«Մի վախենար նորանց երեսիցը, որովհետեւ ես քեզ հետ եմ որ քեզ ազատեմ, ասում է Տէրը» (Երեմիա 1:8)։

Լուի Զամպերինի ռազմական օդանավը կործանվել է ծովում պատերազմի ժամանակ, ինչի հետևանքով օդանավում  զոհվելէ ութ մարդ։ Լուին և երկու մարդ ընկել են լաստանավերի վրա։ Նրանք նավի վրա գոյատևել են երկու ամիս` պայքարելով շնաձկների, հուժկու քամիների, թշնամու արձակած փամփուշտների դեմ՝ հաճախ սնվելով կենդանի թռչուններով ու ձկներով։ Նրանք վերջապես հայտնվեցին մի կղզում, որտեղ նրանց անմիջապես գերեվարեցին։ Երկու տարի Լուին ծեծի ենթարկվեց, խոշտանգվեց և անխնա աշխատեց որպես ռազմագերի: Նրա ուշագրավ պատմությունը գրված է «Անկոտրում» գրքում։

Երեմիան Աստվածաշնչի անկոտրում կերպարներից է։ Նա դիմանում էր թշնամու դավերին (Երեմիա11:18), ծեծի ենթարկվում (20:2), մտրակվում ու կապվում բանտախցի մեջ (37․15-16), պարաններով իջեցվում ջրամբարի խորը ցեխի մեջ (38:6)։ Նա ողջ մնաց, քանի որ Աստված խոստացել էր մնալ նրա հետ ու փրկել նրան։

Նույնպիսի  մի խոստում էլ Աստված մեզ է տվել. «Որովհետեւ ինքն ասեց, թէ Չեմ թողիլ քեզ եւ երեսից չեմ գցիլ» (Եբրայեցիս 13:5)։

Աստված չէր խոստացել, որ կփրկի Երեմիային կամ մեզ դժբախտություններից, այլ Նա խոստացել է մեզ հետ լինել դժվարությունների մեջ։

Լուին ճանաչեց Աստծո պաշտպանությունը, և պատերազմից հետո նա իր կյանքը տվեց Հիսուսին։ Նա ներեց իրեն գերեվարողներին և շատերի փրկության պատճառ հանդիսացավ։ Լուին հասկացավ, որ երբ չենք կարողանում խուսափել բոլոր խնդիրներից, չպետք է միայնակ տառապենք։

Երբ մենք խնդիրներին հանդիպում ենք Հիսուսի հետ, դառնում ենք անկոտրում։

Աղբյուրը` odb.org

Թարգմանեց Մերի Հովհաննիսյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.