Այսօր մենք չէինք ունենա օդանավ, հեռուստացույց և նման գյուտեր, եթե շատ գիտնականներ հանձնվեին և անհաջող փորձարկումներից հետո այլևս փորձեր չկատարեին: Նույն կերպ նաև հակառակն է տեղի ունենում: Շատ մարզիկներ առաջին անգամվա ելույթի հաջողվելուց հետո հպարտանում են, մեծամտանում, և դա դառնում է իրենց կարիերայի անկման պատճառ: Բոլորիս հետ կարող են նման դեպքեր պատահել: Պողոս առաքյալն այսպես է քաջալերում իր սիրելի եկեղեցիներից մեկին. «Եղբայրնե՛ր, ես ինձ չեմ համարում, որ հասել եմ, բայց մի բան կա. հետևում թողածը մոռանալով՝ դեպի առջևում եղածներն եմ ձգտում։ Հետևում եմ նպատակակետին՝ Հիսուս Քրիստոսով դեպի վեր՝ երկինք՝ Աստծու կողմից կոչվելու մրցանակին» (Փիլիպ. 3.13-14):

Պետք է մոռանանք անցյալի սխալները: Աստված ներում է, իսկ մենք գնում ենք առաջ: Եթե չափից շատ ուշադրություն դարձնենք անցյալին, բաց կթողնենք այն, ինչ մեր առաջ կհանդիպի: Շատերս հնարավոր է նվիրվենք մի բանի և երկար ժամանակ ոչ մի արդյունք չտեսնենք: Բայց հնարավոր է հաջողությունը մեզ է սպասում հենց ճանապարհի վերջում, հաճախ այն կպահանջի արյուն, քրտինք և արցունքներ: Ոչինչ հեշտությամբ չի տրվում: Բայց իրական ձախողումն այն ժամանակ կգա, երբ դադարենք առաջ գնալ:

Առանց Հիսուս Քրիստոսի մենք ոչինչ անել չենք կարող, բայց Հիսուս Քրիստոսի հետ, Ով մեզ զորացնում է, Իր կամքի համեմատ կարող ենք անել ամեն բան (Փիլիպ. 4.13): Ամեն մեկս էլ կընկնենք, բայց մենք կարող ենք նորից ոտքի կանգնել: Անգամ եթե այսօր դու անարգված ես, սա դեռ վերջը չէ: Սողոմոնը գրել է. «Որովհետև արդարը յոթ անգամ վայր կընկնի ու կկանգնի, բայց անհավատարիմները չարիքի մեջ կսայթաքեն» (Առակաց 24.16 ):

Քրիստոնյաների և կորսվածների տարբերությունն այն է, որ մենք կարող ենք ընկնել մեղքի մեջ, բայց մենք դրա մեջ չենք մնում, վեր ենք կենում ապաշխարությամբ և Աստված ներում է մեզ, մաքրում ամեն մեղքից ու անարդարությունից: Իսկ չփրկված մարդիկ մնում և սուզվում են իրենց մեղքերի մեջ և ապաշխարություն չեն փնտրում:

Բոլորս ենք սխալվում, բայց պետք է ընդունենք, որ առանց Քրիստոսի ոչինչ չենք կարող անել, դրա համար մեր հայացքը պետք է ուղղենք Հիսուսին, Ով սպասում է մեզ ճանապարհի վերջում:

Թարգմանեց Լիլիթ Հարությունյանը

Աղբյուրը՝ whatchristianswanttoknow.com

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.