Բարի Հովիվը․ Սաղմոս 23
1 Տէրն է իմ հովիւը-սա հարաբերությունն է։
Եւ կարօտութիւն չեմ ունենալ-սա ապահովությունն է։
2 Նա կանաչ տեղերում հանգստացնում է ինձ-սա հանգիստն է։
եւ հանդարտ ջրերի մօտ՝ տանում է ինձ-սա թարմությունն է։
3 Իմ անձին հանգիստ է տալիս-սա բժշկությունն է։
Ինձ առաջնորդում է արդարութեան շաւիղներումը -սա առաջնորդությունն է։
Իր անունի համար-սա նպատակն է։
4 Թէ եւ գնամ մահի շուքի ձորումը-սա փորձությունն է։
չար բանից չեմ վախենալ-սա պաշտպանությունն է։
որովհետեւ դու ինձ հետ ես-սա հավատարմությունն է։
Քո գաւազանն ու քո ցուպը՝ նորանք մխիթարում են ինձ-սա կարգապահությունն է։
5 Դու իմ առաջին սեղան ես պատրաստում իմ թշնամիների դիմաց-սա հույսն է։
դու իմ գլուխն օծում ես իւղով-սա նվիրումն է։
Իմ բաժակը խիստ լիքն է-սա լիուլին է։
6 Հէնց բարիք եւ ողորմութիւն կ’գան իմ ետեւիցն իմ կեանքի բոլոր օրերումը-սա օրհնությունն է։
Եւ Տիրոջ տանը կ’բնակուիմ-սա անվտանգությունն է։
շատ երկար ժամանակ-սա հավիտենությունն է։