Անխուսափելին առջևում է. Հիսուսը գալիս է
Թերթերի ամենօրյա վերնագրերը միաձայն աղաղակում են. «Այսպես երկար շարունակվել չի’ կարող: Կկատարվի մի բան, որ կցնցի ժողովուրդները: Այդ «մի բան»-ը կլինի հանկարծակի, դրամատիկ և անդառնալի»:
Ցավալի է, բայց բազում քրիստոնյաներ այսօր արդեն չգիտեն՝ հավատո՞ւմ են արդյոք աստվածաշնչյան մարգարեությանը: Դա բացատրվում է հիմնականում երեք պատճառներով.
- Որոշ հովիվներ չեն սովորեցնում մարգարեության մասին:
- Վերջին մի քանի տասնամյակների ընթացքում բազում կեղծ տագնապներ են եղել:
- Չորակավորված ուսուցիչներ առաջարկում են անկեղծ, բայց սխալական կարծիքներ:
Շատ մարդիկ մարգարեությունը բացասական երևույթ են համարում: Նրանք նախընտրում են կրթել և քարոզել այն մասին, թե ինչպես ապրել առանց սթրեսի և ինչպես հաղթահարել անհանգստությունը: Սրանք քարոզի տեսակներ են, որոնք, անխոս, կարող են օգնել:
Այնուամենայնիվ, Աստվածաշնչի 27%-ը մարգարեություն է․ մենք չպետք է անտեսենք այդ մարգարեությունները, այլ՝ քարոզենք լիարժեք Աստծո խոսքը: Ինչպես ասում է Պողոս առաքյալը. «Որովհետեւ ես ետ չքաշվեցա Աստծո բոլոր կամքը ձեզ պատմելուց» (Գործք. 20.27):
Քրիստոսի մոտալուտ գալստյան մասին վարդապետությունը Իր եկեղեցու համար մի ժամանակ եղել է վառ ու օրհնյալ հույս: Քրիստոնյաներն իսկապես հավատում էին, որ ցանկացած պահի Քրիստոսը կարող է տանել իրենց երկինք: Անխուսափելին խոսում է «գալիքի մասին, որ կարող է գալ ցանկացած պահի»: Այսօր անխուսափելիության դոկտրինը հաճախ դառնում է ծաղրանքների և հումորների առարկա նրանց համար, ովքեր դեռևս խղճում են մարդկանց, ովքեր հավատում են, թե Քրիստոսը գալու է իրենց ետևից:
Հիսուսը խրատում էր Իր հետևորդներին այսպես. «Ուրեմն արթուն կացեք, և ամեն ժամանակ աղոթք արեք, որ արժանի լինիք ազատվել այն բոլոր բաներիցը, որ պիտի լինին, և կանգնել մարդի Որդու առաջին» (Ղուկաս 21.36):
Դեյվ Ուիլյամս
Աղբյուրը՝ cnl.news