Հիսուսն ասաց.  «Արդ նորանց մի նմանիք. որովհետեւ ձեր Հայրը գիտէ թէ ի՞նչ բաներ պէտք են ձեզ, ձեր նորանից խնդրելուցն առաջ» (Մատթեոս 6․8)։

Հաճախ մենք հայտնաբերում ենք, որ աղոթում ենք մի հարցի շուրջ կրկին ու կրկին ոչ այն պատճառով, որ Աստված մեզ առաջին անգամ չի լսել կամ չի կարողանում որոշում կայացնել, այլ՝ Իր պատասխանը հայտնելու ճիշտ ժամանակը չի եկել: Նա գիտի, որ երբ  մենք կարիքի մեջ ենք, երբ ոչ մի  տեղ չունենք գնալու կամ գիտենք, որ ինքներս չենք կարող հասնել մեր նպատակներին, մեր հույսը դնում  ենք Նրա վրա:

Նա ունակ  է մաքրելու մեր ցանկությունները և օգնելու մեզ տեսնել, թե ինչն է իսկապես կարևոր, այլ ոչ թե միայն այն իշխանությունը, իրադարձությունները կամ մարդիկ, որոնց համար մենք հաճախ խնդրում ենք, որ բերի մեր կյանք։

Հիսուսը մեզ ասում է, որ նույնիսկ երկրային չար հայրը երբեք իր երեխային օձ չի տա, երբ նա ձուկ խնդրի կամ քար, երբ հաց խնդրի (Մատթեոս 7․9-10)։ Այնպես որ եթե մեր ծնողական բնազդները կարեկցող և առատաձեռն են, ապա մեր Երկնային Հայրը վեր է մեր պատկերացումներից։

Աստված լավագույնն է ցանկանում Իր զավակների համար։ Գուցե մենք չենք ստանում այն, ինչ խնդրում ենք, բայց մենք միշտ ստանում ենք այն, ինչ ամենաշատն է հարկավոր։

Քո Հայրը քեզ սիրում է և կտա այն, ինչ քեզ հարկավոր է։

Թարգմանեց Մերի Հովհաննիսյանը

Աղբյուրը՝ jesusdaily.com

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.