Սերը․․․
Սերը, երբ քո ցավը իմ ցավն է։ Դա անհնարինությունն է ապրել գեթ մեկ օր՝ առանց իմանալու, թե ինչպես ես դու։
Սերը, երբ միաբան են մտքերն ու սրտերը։ Լիակատար համընկնում զգացմունքների, ցանկությունների, ամբողջական ներքին նմանություն՝ չնայած արտաքին տարբերություններին։
Սերը, երբ ես լսում եմ քո ամեն չարտաբերած բառը, իսկ դու միշտ կողքիս ես՝ չնայած հեռու ես անասելի։
Սերը, երբ կարծես միայն դու ունես միլիարդավոր մարդկանց մեջ իմ հոգու բանալին։
Սերը, երբ ամեն բան հավասար է՝ և՛ ուրախությունը, և՛ տխրությունը։Երբ դու ինձ համար անհանգստանում ես ավելի, քան՝ ես ինքս իմ մասին, իսկ ինձ շատ է անհանգստացնում, ինչ տեղի է ունենում քո կյանքում։
Սերը, երբ քեզ համար միևնույն չէ։ Դա այն է, երբ իմ սիրտն աղոթում է քեզ համար, իսկ քոնը՝ պաշտպանում է ինձ։
Ահա այսպիսին է սերը․․․