Ամբո՞խ
Ինչո՞ւ պետք եղավ այն չորսին քանդել տան առաստաղը, որ հասնեն Հիսուսի մոտ։ Ինչո՞ւ Զաքեոսը ստիպված եղավ ծառը բարձրանալ։ Ո՞վ էր Բարտիմեոսին ստիպում լռել։
Ամբոխն Աստվածաշնչում ուղղակի մարդկանց մեծ կուտակում չէ։ Ամբոխն Աստվածաշնչում մարդիկ են, ովքեր՝
-կարող են լինել Աստծուն շատ մոտ (Մարկոս 2․1-4)։
- կարող են լինել Նրա Հոգուց զրկված (Հովհ․ 3․26,32; 5․1-7)։
-փորձում են մեզ բաժանել Նրանից (Մարկոս 10․46-48; Ղուկաս 19․1-4)։
Ի՞նչ անել, եթե հայտնվել եք ամբոխի մեջ՝
1․ Մի՛ հուսահատվեք (Ղուկաս 18․1-8)։ Ամբոխն անխղճորեն տրորում է նրանց, ովքեր հանձնվում են։
2․ Ամբոխից բարձր եղե՛ք։ Մի՛ իջեք նրանց մակարդակին, մի՛ պատասխանեք չարին չարով (Ղուկաս 6․27-31)։
3․ Կոտրե՛ք կանոններ։ Առաստաղ քանդելն ու ծառ բարձրանալն անպարկեշտ էր, բայց Քրիստոս չասաց ոչ մի նախատինք։ Ողորմությունը դատաստանից բարձր է (Հակոբոս 2․13)։
Աստված թույլ է տալիս դժվարություններ մեր սեփական և այլոց բարօրության համար։
Եթե թիթեռին օգնես դուրս գալ կոկոնից, հեռացնես դժվարությունները, ապա նրա թևերի մեջ չի ընկնի այն ֆերմենտը, որն օգնում է թևերը բացել, և նա երբեք չի կարողանա թռչել։ Աստված բարի է։
Եվ դրա համար հավատա՛։
Աղբյուրը՝ facebook.com