Որ գեղեցիկ լինես...
Որպեսզի շուրթերդ գեղեցիկ լինեն, արտաբերի'ր միայն բարի խոսքեր:
Որպեսզի աչքերդ հիասքանչ լինեն, նայի'ր մարդկանց սիրով:
Որպեսզի կազմվածքդ լինի իդեալական, քո կերակուրը կիսի'ր սովածների հետ:
Որպեսզի ձեռքերդ լինեն նուրբ և էլեգանտ, մեկ ձեռքով օգնիր քեզ, մյուսով` մարդկանց:
Լավ կեցվածքի համար քայլի'ր լիակատար համոզվածությամբ, որ քո կողքին քայլում է հենց Ինքը` Աստված: