Ոչ ոք ինձնից բացի չգիտի, թե որքան անօգնական եմ ես, որքան եմ ես կախված Աստծո ողորմությունից, որպեսզի օգնեմ այս թանկագին մարդկանց:

Սակայն Աստծո հնարավորությունը մեր հասկացողության սահմաններից դուրս է, դուրս է մեր իսկ հավատքի սահմաններից, մեր մեծ աղոթքների սահմաններից էլ դուրս։ Ամեն օր ես հազար մահով մահանում եմ, երբ բարձրանում եմ աստիճաններով և դուրս եմ գալիս հարթակ։ Հազարավոր մարդիկ կան, որ եկել են տրտմած, եկել են, որ բժշկվեն, գտնեն Աստծուն։

Բայց ես ոչինչ իրենց տալ չեմ կարող։ Միայն ՍՈՒՐԲ ՀՈԳԻՆ կարող է դա տալ։ Ես գիտեմ, որ մարդիկ հեռվից են եկել։ Գիտեմ, որ սա իրենց վերջին հույսն է։ Ես բժշկելու ուժ չունեմ։ Այն, ինչ կարող եմ անել, ԱՍՏԾՈ ՄԵԾՈՒԹՅԱՆ մասին հիշեցնելն է, ԱՍՏԾՈ ՄԵԾՈՒԹՅԱՆ մասին, այն մասին, որ ՆԱ դեռևս ԱՄԵՆԱԿԱՐՈՂ ԱՍՏՎԱԾ Է։

Ես ընդամենն անոթ եմ, որ հանձնվում է։ Մնացածն անում է ԱՍՏՎԱԾ։

Թարգմանեց Տաթև Գևորգյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.