7 բան, որ պետք է անել ամեն օր` հոգևորապես ուժեղ մնալու համար
1. Կարդացե’ք Աստվածաշունչ: Սա ամենահզոր գործիքն է քո կյանքի փոփոխության համար: «Զգոյշ կաց անձիդ եւ վարդապետութեանդ, եւ դորանում յարատեւիր» (Ա Տիմոթեոս 4.16):
2. Աղոթե’ք: Աղոթե’ք, որ լեցվեք Սուրբ Հոգով: Աղոթե’ք Սուրբ Հոգու լեզուներով: «Եւ ամենքը Սուրբ Հոգով լցուեցան, եւ սկսեցին ուրիշ լեզուներով խօսել, ինչպէս որ Հոգին նորանց խօսել էր տալիս» (Գործք.առ. 2.4):
3. Սնե’ք ձեր հոգին: Ամեն օր սնե’ք ձեր հոգին: Կարդացե’ք Աստվածաշունչ և հոգևոր գրականություն: «Վերարկուն, որ Տրովադայումն Կարպոսի մօտ թողեցի, գալիս՝ բեր, գրքերն էլ, մանաւանդ մագաղաթները» (Բ Տիմոթեոս 4.13):
4. Մնացե’ք Աստծո ներկայության մեջ: Ամեն օր ժամանակ անցկացրեք լռության մեջ: Այդ ժամանակ ավելի լավ ենք լսում Աստծո ձայնը:
5. Քաջալերվե’ք ու ստացե’ք օգնություն: Քաջալերանքի խոսքեր, որ քեզ մոտ ամեն բան կստացվի, Աստված քեզ համար ծրագիր ունի: Աստված մեզ ստեղծել է, որ հաղորդակցվենք իրար հետ. հաղորդակցվե’ք մարդկանց հետ, ովքեր ձեզ հաստատում են, քաջալերում: «...Եւ զգուշանանք իրար համար՝ դէպի սէր եւ բարի գործեր գրգռելով...» (Եբրայեցիս 10.23-25):
6. Գոհացե’ք Աստծուց: Աստծուն շնորհակալություն հայտնե’ք: «Օրը եօթն անգամ օրհնում եմ քեզ քո արդարութեան իրաւունքներիհամար» (Սաղմոս 119.164):
7. Մեղքից ձեզ հեռու պահե’ք: Ամեն օր պետք է ասել «ո’չ» այն ամենին, ինչին պետք է ասել` ո’չ: Իրականում երբեմն դժվար է ասել «ո’չ»:
Պավել Ռեներ
Աղբյուրը` https://ignc.org/messages/432049/