Եպիսկոպոս Ռիկ Ռեները դարձել է CNL հեռուստաընկերության նախագահը
«2021թ. մայիսի 30-ին մոսկովյան «Բարի լուր» եկեղեցու կիրակնօրյա ծառայության ժամանակ եպիսկոպոս Ռիկ Ռեները քարոզից առաջ հայտնեց ներկաներին, որ 2021թ. հունիսի 1-ից հանրահայտ քրիստոնեական արբանյակային CNL հեռուստաալիքն անցնում է իր ղեկավարության տակ»,-այս մասին հայտնում է «Բարի լուր» եկեղեցու մամուլի ծառայությունը:
«Մոտ վեց ամիս առաջ ես ձեզ ասում էի, որ Աստված մեր եկեղեցում հրաշալի բան է անում,-ասաց եպիսկոպոսն եկեղեցու անդամներին: -Մեկ տարուց ավելի տևեցին բանակցությունները CNL-ի և Մաքսիմ Մաքսիմովի հետ, և սկսած այս շաբաթից` հեռուստաալիքը դառնում է մեր պատասխանատվության գոտին»: Ծառայության բոլոր մասնակիցները միացան եպիսկոպոսին օրհնելու աղոթքին` նոր ծառայության համար:
2021թ. հոինիսի 1-ին, 8-ին, 15-ին և 22-ին եթեր կթողարկվի ծրագրերի հատուկ շարք, որոնցում եպիսկոպոս Ռիկ Ռեները մանրամասն կներկայացնի տեղի ունեցած փոփոխությունների և հեռուստաալիքի զարգացման տեսիլքի մասին: Հեռուստադիտողը կունենա հնարավորություն ավելի մոտիկից ծանոթանալու եպիսկոպոսի հետ և ավելին իմանալու հետխորհրդային շրջանում նրա ծառայության մասին, որը սկսվել է 30 տարի առաջ:
Եպիսկոպոսի կարծիքով Աստված միշտ հզոր կերպով գործել է CNL-ի միջոցով: Հեռուստաալիքն ունի դիտորդների մեծ բանակ, որը հիմա ավելի կշատանա: Արդեն հիմա CNL կարելի է դիտել աշխարհի 83 երկրներում, բայց հեռարձակման սահմանները կտարածվեն: Հաղորդումներից մեկում կմասնակցեն Մաքսիմ և Լարիսա Մաքսիմովները: Ավելին` եպիսկոպոս Ռիկ Ռեները և իր կինը` հովիվ Դենիս Ռեները, ուղիղ եթերում կպատասխանեն ամենահետաքրքիր ու կարևոր հարցերին` տրված CNL-ի հեռուստադիտողների կողմից` կապված տեղի ունեցած փոփոխությունների հետ:
Եպիսկոպոսի խոսքերով` կարևոր նախապատվությունը հեռուստաալիքի համար լինելու է աստվածաշնչյան առողջ ուսմունքի տարածումը:
Աղբյուրը` https://jesustoday.info/episkop-rik-renner-stal-prezidentom-telekanala-cnl/?fbclid=IwAR0Q-CCR6ihe9Rb25NcrkelhJdgNpB1NkQM50PwyZD2nnlDjBeDSntQhcaE