Մի օր կմահանաս…
Սա երաշխավորված է քո ծնունդի պահից 100%-ով:
Դրա համար, երբ կմահանաս, մի՛ մտածիր մարմնիդ մասին:
Քո հարազատները կանեն ամենը, ինչ անհրաժեշտ է՝ իրենց հնարավորություններին համապատասխան:
Նրանք կհանեն քո հագուստը, կլվանան, կհագցնեն քեզ ու կտանեն քո տնից քո նոր հասցե:
Քո թաղմանը շատերը կգան, որպեսզի քեզ հրաժեշտ տան:
Ոմանք գուցե նշանադրությունը հետաձգեն կամ աշխատանքից թույլտվություն խնդրեն, որ գան գերեզմանոց ու տեսնեն՝ ինչպես է քո դագաղը կամաց իջնում…
Ձեր հագուստները կվաճառվեն, կբաժանվեն կամ կվառվեն՝ Ձեր բանալիները, Ձեր գործիքները, Ձեր գրքերը, Ձեր գրառումները, Ձեր կոշիկները, Ձեր հագուստը…
Վստահ եղի՛ր, որ աշխարհը կանգ չի առնի ու չի արտասվի քո համար:
Էկոնոմիկան կշարունակի իր ընթացքը,
Երկիրը կշարունակի պտտվել իր ուղեծրի շուրջը:
Ինչ-որ մեկը քեզ կփոխարինի քո աշխատավայրում: Ինչ-որ մեկը մեծ կարողություններով կզբաղեցնի քո տեղը:
Քո ունեցվածքը կանցնի քո ժառանգներին:
Քեզ ճանաչողները միայն կասեն. «Խե՜ղճ մարդ»
Կամ «Ափսո՜ս. նա կարող էր դեռ ապրել»:
Քո ընկերները կարտասվեն մի քանի ժամ կամ օրեր:
Բայց հետո նրանք կծիծաղեն՝ ապրելով սեփական կյանքը:
Քո ընտանի կենդանիները կհարմարվեն նոր տերերին:
Քո նկարները պատից կկախեն որոշ ժամանակ կամ կդրվեն ինչ-որ կահույքի մեջ, բայց հետո կթաքցվեն:
Ինչ-որ մեկը կնստի քո բազմոցին ու կուտի քո աթոռին նստած:
Խորը ցավը քո ընտանիքում կտևի շաբաթ, ամիս, տարի, և հետո դու կդառնաս հիշողություն, և քո պատմությունը կավարտվի…
Ավարտվեց մարդկանց մեջ, ավարտվեց այս աշխարհում:
Այդ ժամանակ դու կսկսես քո պատմությունը նոր իրականությամբ, նոր՝ երկրորդ կյանքով մահից հետո:
Կկորի նշանակությունը՝ Մարմին-արտաքին տեսք-ազգանուն-հարմարավետություն-փող-վարկեր-ունեցվածք-կարիերա-բանկային հաշիվներ-տներ-ավտոմեքենաներ-բիզնես-դիպլոմներ-մեդալներ-պարգևներ-ճանապարհորդություններ…
Քո նոր կյանքում քեզ պետք կգա միայն Սեր, որ դու տվել ես Աստծուն ու մարդկանց:
Դա կլինի միակ երջանկությունը, որի վրա կարող ես հույս դնել:
Ահա, թե ինչ է ասել Ֆրանցիսկ Ասսիզեցին. «Դու չես վերցնի ոչինչ, ինչ ունես: Դու կվերցնես միայն այն, ինչ տվել ես…»:
Դրա համար, քանի ապրում ես, տարածիր Սեր գործերով, խոսքերով, ծառայությամբ:
Միշտ փնտրի՛ր Աստծուն ու Նրա Արքայությունը և ապրի՛ր Աստծո համար:
Աստծուն և Նրա կամքը դարձրո՛ւ քո ծրագիրը, ուղին ու նպատակը:
Ապրի՛ր այնպես, կարծես այս օրը քո վերջին օրն է:
Որովհետև գուցե հենց այդպես էլ կա…
Անհայտ հեղինակ