Դավիթ թագավորը գրել է. «Իմ օգնությունը Տիրոջից է, Ով երկինքն ու երկիրը ստեղծեց» (Սաղմոս 121.2):

Աստվածաշնչում անհաշվելի դեպքեր կան, երբ մարդու օգնությունը եկել է Տիրոջից:

Աստծուց եկած օգնությունը գալիս է դեռ Եդեմի պարտեզից, երբ Նա տեսավ կարիքը և բավարարեց այն: Ադամին ստեղծելուց հետո Աստված տեսավ, որ նա օգնության կարիք ունի.

«Եվ Տեր Աստված ասաց. «Լավ չէ, որ մարդը մենակ լինի. մի օգնական շինեմ նրա համար»: Եվ Աստված հողից շինեց դաշտի բոլոր կենդանիները և երկնքի բոլոր թռչունները և բերեց Ադամի մոտ, որ տեսնի, թե նրանց ինչ անուններ կտա, և ինչ անունով որ Ադամը կոչեց ամեն մի կենդանի արարածի, դա էլ նրա անունը եղավ: Եվ Ադամը բոլոր անասուններին ու երկնքի թռչուններին և դաշտի բոլոր կենդանիներին անուններ դրեց, Ադամին՝ իրեն հարմար մի օգնական չգտնվեց» (Ծննդոց 2.18-20):

Առաջին օգնությունն Աստծուց եղավ մենությունը ցրելն ու հաղորդակցություն ստեղծելը: Աստվածաշունչը չի ասում, որ Ադամը միայնակ էր, այլ  որ Աստված տեսավ նրա միայնությունը որպես օգնության կարիք: Ամեն բան,  երբ Աստված ստեղծել էր, հռչակել էր բարի՝ բացի Ադամի միայնությունից: Նա այս կարիքը լրացրեց՝ Եվային ստեղծելով: Ահա այսպես օգնությունը եկավ Աստծուց, և այսօր նույնպես Աստված խոստանում է օգնել: Սուրբ Գրքում բազմաթիվ խոստումներ կան, որ Աստված մեզ կօգնի:

«Բայց մխիթարիչը՝ Սուրբ Հոգին, որին Հայրը ուղարկելու է իմ անունով, Նա պիտի ամեն բան սովորեցնի ձեզ և ձեր միտքը բերի այն ամենը, ինչ Ես ձեզ ասացի» (Հովհաննես 14.26):

Մեզ տրված Աստծո խոստումները նրա համար են, որ դրանց մաս ու բաժին դառնանք: Շատ ժամանակ Աստծո օգնությունը գալիս է նախքան կխնդրենք, ինչպես Ադամի դեպքում Եվային ստանալը, բայց երբեմն էլ մենք պետք է օգնությունը խնդրենք ու վստահենք Աստծուն:

Աստծո հանդեպ մեր վստահությունն ապացուցում է, թե մենք որքանով ենք հուսացած նրա օգնությանը:

«Այնպես, որ համարձակորեն կարող ենք ասել. «Տերը իմ օգնականն է, և ես չեմ վախենա: Մարդը ինձ ի՞նչ կարող է անել» (Եբրայեցիս 13.6):

Աստված ուզում է, որ մենք ամբողջովին վստահենք Նրան: Ինչքան շատ ենք մենք վստահում, այդքան շատ ենք թույլ տալիս, որ Նա գործի մեր կյանքում:

Ինչպես Հիսուսն է ասում մանանեխի սերմի մասին, մենք կարող ենք սկսել հավատքի փոքր չափաբաժնից: Հավատքն աճում է մեր և Աստծո փոխհարաբերության ժամանակ:

Եթե տեսնում ես, որ հավատքդ փոքր է, այն դիր Տիրոջ Խոսքի մեջ և թույլ տո՛ւր, որ Նա հարթի քո ճանապարհը: Աստծո օգնությունը գալիս է բոլոր նրանց, ովքեր Իր անունը կանչում են ճշմարտությամբ:

Թարգմանեց Լիլիթ Հարությունյանը

Աղբյուրը՝ christianity.com

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.