Ուրախացրո՛ւ Հորդ սիրտը
«Որդյա՛կ իմ, եթե քո սիրտը իմաստուն լինի, իմ սիրտը կուրախանա» (Առակաց 23.15):
Իմաստությունը սիրելու մեջ է։ Ես չէի լինի Իմաստություն, եթե չսիրեի քեզ։
Իմաստությունը նաև Աստծո բարությունն ու խստությունը տեսնելու մեջ է։ Իմաստուն է սիրել Նրան և վախենալ Նրանից։
Կա Տիրոջով սքանչանալու ժամանակ,-շարունակեց Իմաստությունը,-և կա մեծագույն վախով ու պատկառանքով Նրան մեծարելու ժամանակը, ինչպես որ կա ցանելու ժամանակը և պտուղները քաղելու ժամանակը։
Եվ իմաստությունը և՛ մեկի, և՛ մյուսի համար ժամանակն իմանալն է։ Ճշմարիտ իմաստությունը գիտե Աստծո ժամերն ու ժամանակները։
Հատվածներ Րիկ Ջոյների «Վերջին արշավ» գրքից
Պատրաստեց Տաթև Գևորգյանը