Նստեցե՛ք այստեղ, մինչեւ Ես գնամ եւ աղոթեմ: Մատթ. 26․36

Ճգնաժամի ժամանակ շատ դժվար է առանց բան անելու մնալ եւ միայն նայել: Գեթսեմանի պարտեզում ութ աշակերտները ստիպված էին հեռու մնալ եւ սպասել: Միայն երեք աշակերտներն էին, որ գնացին Հիսուսի հետ: Ինձ թվում է, որ մյուս աշակերտները գոհ չմնացին, թեեւ պարտեզում էին, սակայն իրենց Տերոջ ճգնաժամի մեջ բնավ բաժին չունեցան:

Դու եւ ես էլ ունեցել ենք նման փորձություններ եւ հուսահատություններ: Եղել են հոգեւոր գործի առիթներ, եւ ոմանց ճակատ են ուղարկել, սակայն մեզ այս կամ այն պատճառով հեռու են պահել, եւ մենք վշտացել ենք, թե ինչու՞ մեզ էլ այդ ճգնաժամի ընթացքում գործից որեւէ բաժին չեն տվել, եւ մտածել ենք, որ անիրավության զոհ ենք:

Հանդա՛րտ մնա, ո՛վ հավատացյալ, դու բնավ դուրս չես հոգեւոր գործից: Մի՛ մտածիր, որ Տիրոջ պարտեզում միայն աշխատողների տեղ կա, եւ ոչ ՝ սպասողների: Բայը երեք տեսակի է՝ գործնական, կրավորական եւ չեզոք: Քրիստոսի «ապրել» բայի մեջ էլ կան, որ գործի վրա են, նրանք հսկող հոգիներն են, ճակատ են գնում կռվելու մինչեւ արեւածագ, կան, որ սպասում են պատերազմի լուրը ստանալու եւ այն ուրիշներին հաղորդելու համար, եւ կան, որ ստիպված են բան չանել եւ միայն սպասել:

Երբ քեզ էլ այս վերջին տեսակի վիճակը տրվի, վստահ եղի՛ր, որ երբեք մի կողմ դրված չես, այլ Քրիստոսը Ինքն է, որ ասում է քեզ. «Հանդարտ նստիր», որովհետեւ պարտեզի մեջ քո նստած տեղն էլ է սրբագործված եւ ունի անուն՝ «Սպասելու տեղ»: Այնտեղ սպասողներն էլ այդ պարտեզի ծաղիկներն են: Չլինի որ տրտնջաս, եթե դու կանչված ես Նրա պարտեզում այդ ծաղիկներից մեկը լինելու:

Աղբյուրը՝ «Վտակներ անապատի մեջ» գիրք

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.