Մեղադրե՞լ Աստծուն հավատք չունենալու մեջ, թե՞․․․
Վերջերս ստացած նամակների մեջ շատ եմ հանդիպում մի թեմայի, երբ մարդիկ գրում են, որ շատ են ուզում հավատալ, դառնալ քրիստոնյա, բայց Աստված իրենց հավատք չի տալիս: Նրանք հարցնում են՝ ի՞նչ անել, քանի որ հավատքն Աստծո պարգև է, բայց Աստված դեռ հավատք չի տվել:
Մի՞թե ճիշտ է այդպես մտածել:
Փիլիպեցիս 1:29- հավատքը պարգև է Աստծուց
Բ Թեսաղոնիկեցիս 3.2- բոլորը չէ, որ հավատ ունեն
Եբրայեցիս 11.6 - առանց հավատի անհնար է հաճեցնել Աստծուն
Հռոմեացիս 14.23 - ամեն ինչ, որ հավատից չէ, մեղք է
Հռոմեացիս 3.25,26 և 5.1 - մենք արդարացված ենք հավատով
Գործք.առ. 11.18 և Բ Տիմոթեոս 2.24,25 – ապաշխարությունը նույնպես նվեր է
Հիմա ի՞նչ ասենք այն մարդուն, ով չի հավատում, բայց ասում է, որ ուզում է հավատալ և ապաշխարել: Մի՞թե նրանք մեղադրում են Աստծուն, որ նրանց հավատ և ապաշխարություն չի տվել: Իրականում նրանք մեղադրում են Աստծուն: Պատկերացրո՛ւ, թե ինչ փափուկ բարձ է դա քեզ համար, երբ դու մի կողմ ես քաշվում և ամբողջ մեղքը գցում Աստծո վրա: Սիրելի ընկե՛ր, Աստվածաշնչում չկա այդպիսի պատվիրան, երբ դու պետք է մի կողմ քաշվես ու սպասես հավատի:
Հիսուսն, Իր խոսքը ավարտելով, որոշ քաղաքներում, որտեղ չեն արձագանքում Իր զորավոր գործերին, Մատթեոս 11.25-30 խոսքերում աղոթում է Իր Հորը, և շատ հետաքրքրական է այդ աղոթքը: Նա գոհանում է Հորից այդ իրողության համար, գոհանում է, որ Հայրը «այդ բաները» ծածուկ պահեց աշխարհի իմաստուններից ու հայտնեց մանուկներին: «Այդ բաները» հոգևոր ճշմարտություններին վերաբերող բաներն էին, դրանք վերաբերում էին Հիսուսին: Հենց դրանք հասկանալու կարիքը ունեն մարդիկ, որպեսզի փրկվեն: Այդ ամենը հայտնեց մանուկներին, սա փոխհաբերություն է, այդ մանուկներն էին՝ Պետրոսը, Անդրեասը, Բարդուղեմիոսը, աշխատող մարդիկ, ձկնորսները, ոչ թե պրոֆեսիոնալ աստվածաբանները, ինչպիսիք էին փարիսեցիները և դպիրները: Հետո Հիսուսը ասում է. «Ամեն բան Ինձ է տրված Իմ Հորից, ոչ ոք չի ճանաչում Որդուն, բացի Հորից, և ոչ ոք չի ճանաչում Հորը՝ բացի Որդուց, և նրանից, ում Որդին կամենա հայտնել»:
Կորսված մարդը կարիք ունի ճշմարտության, որպեսզի փրկվի: Ճշմարտությունը, որը թաքնված է որոշներից ու հայտնված մյուսներին: Արդյո՞ք նրանք, ումից թաքցված է ճշմարտությունը, չունեն պատասխանատվություն և չեն որսվելու: Իհարկե՛, Ո՛Չ: Տեսեք, թե ինչ է ասում Հիսուսը, երբ արդեն սկսում է ավետարանել. «Ինձ մո՜տ եկեք բոլոր հոգնածներ և բեռնավորվածներ, և Ես ձեզ հանգստություն կտամ»: ԲՈԼՈՐԸ: Հիսուսն Իր լուծը դնում է բոլորի վրա, որպեսզի գնանք Իր մոտ և հանգստանանք:
Պենտեկոստեի մարդկանց Պետրոսը ասեց՝ ապաշխարե՛ք և ոչ թե ապաշխարություն խնդրեք, նույն կերպ փիլիպպեցի բանտապետի հարցին, թե ինչ անել, որպեսզի փրկվել, Պողոսն ու Շիղան պատասխանեցին՝ պարզապես հավատա: Արդյո՞ք հավատալու և ապաշխարելու պատվերին հնազանդվում էին բոլորը: Ինչո՞ւ, ինչո՞ւ ոչ. պարզապես չէին ցանկանում:
Հիմա դու ունես քո հարցի պատասխանը: Մենք բոլորս ունենք Աստծո Խոսքը մեր ձեռքերում և հիմա հավատալու և ապաշխարելու ամբողջ պատասխանատվությունը դրված է մեզ վրա, այո՜, մենք չպետք է սպասենք, որ հավատքը երկնքից թափվելու է մեզ վրա: Երբ Պետրոսը քայլում էր ջրի վրայով և սկսեց ընկղմվել ջրի մեջ, չսկսեց մտածել, չսպասեց, չաղոթեց, նա բղավեց.« ՏԵ՜Ր, ՓՐԿԻՐ ԻՆՁ»:
Դադարի՛ր սպասել, դադարի՛ր մտածել, դադարի՛ր ընկղմվել մեղքի մեջ, ուղղակի ասա՛.«ՏԵ՛Ր, ՓՐԿԻՐ ԻՆՁ»:
Թարգմանեց Հասմիկ Ղազարյանը
Աղբյուր՝ illbehonest.com