Հավատքի նպատակը. Ալեքսանդր Շեվչենկո
«Հավատք» բառը Աստվածաշնչում գործածվում է 35 անգամ, և 35 անգամն էլ հիշատակվում է Նոր Կտակարանում:
«Հավատք» բառը Հին Կտակարանում հանդիպում է այլ հոլովներով: Օրինակ՝ «Հավատքով» գործածված է 57 անգամ, դրանցից 56 անգամ Նոր Կտակարանում և 1 անգամ՝ Հնում: Ամբակում մարգարեն գրում է՝ ցույց տալով նորից Քրիստոսին.«Արդարը իր հաւատքովը պիտի ապրէ» (Ամբակում 2.4): Պողոս առաքյալը վերցնում է Ամբակում մարգարեի արտահայտությունը և երեք անգամ կրկնում իր ուղերձներում: Ամբողջ Աստվածաշնչում այս արտահայտությունը կրկնվում է չորս անգամ:
«Հավատացող» բառը Աստվածաշնչում կրկնվում է 26 անգամ: Եվ նորից 25 անգամ Նոր Կտակարանում և մեկ անգամ Եսայի մարգարեի մոտ.« Վասն որոյ այսպէս է ասում Եհովայ Տէրը. Ահա ես եմ որ Սիօնումը դրել եմ վէմը, ընտիր վէմ, պատուական անկիւն, հաստատահիմն հիմունք. Ով որ նորան հաւատայ, չի փախչիլ» (Եսայի 28.16): Սրանով ևս մարգարեն ցույց է տալիս Քրիստոսին:
Այսպիսով՝ հավատքի միջոցով արդարացման հասկացությունը Հին Կտակարանում չկար ընդհանրապես: Հիմքում ընկած էր օրենքը և պատվիրանների պահելը: Չնայած բոլորը հասկանում էին՝ այդ ճանապարհը տանում է փակուղի:
Հավատքը հետապնդում է նույն նպատակը, ինչ և օրենքը՝ Աստծո առաջ մարդու արդարացումը: Բայց արդարացման հասնելու ուղին հիմա անցնում է Գողգոթայի Խաչով:
Գալիս է նոր Քահանայապետը, Նոր Ուխտ է կնքում նոր խոստումներով, հեղաշրջում է կատարում աստվածապաշտության համակարգում՝ բացելով նոր ուղի դեպի արդարացում հավատքի միջոցով Իր զոհով:
Աղբյուրը՝ asim.org