ԵՍ ՏԵՍՆՈՒՄ ԵՄ ՀԻՍՈՒՍԻՆ ՔՈ ԱՉՔԵՐՈՒՄ. ՌԵՅՆՀԱՐԴ ԲՈՆԿԵ
Սուրբ Հոգին բնակվում է ձեզանում և ցանկանում է զորավոր կերպով գործել ձեր կյանքում։ Նա կամենում է կապ հաստատել ձեր էության ամեն մի մասնիկի և ձեր անձի ամեն մի ունակության հետ։ Հանձնե՛ք Նրան ձեր լեզուն, մարմինը, միտքը, կամքը և նույնիսկ ձեր աչքերը, և մարդիկ կտեսնեն Նրան ձեզանում։
Տարիներ առաջ իմ երաժշտական ծառայության ավագը և ես գնացել էինք նոր սինթեզատոր գնելու։ Ցերեկվա ժամերն էին, և մենք մտանք մի մեծ երաժշտական խանութ Յոհաննեսբուրգում՝ Հարավաֆրիկյան Հանրապետությունում։ Հանկարծ հայտնվեց վաճառողը։ Նա կարծես զարմացած և լայն բացված աչքերով ասաց ինձ. «Պարո՛ն, ես տեսնում եմ Հիսուսին ձեր աչքերում»։ Ի՞նչ։ Սուրբ Հոգին մտել էր այդ խանութ։ Մենք մոռացանք սինթեզատորի մասին և արթնության հավաքույթ սկսեցինք այնտեղ։ Բայց երբ վերադառնում էի մեքենայիս մոտ, ես շարունակ հարցնում էի.«Տե՛ր, չեմ հասկանում, ինչպե՞ս լիովին անծանոթ մարդը կարող է մոտենալ ինձ և ասել, որ տեսնում է Հիսուսին իմ աչքերում»։
Եվ հանկարծ Սուրբ Հոգին խոսեց ինձ հետ. «Հիսուսն ապրում է քո սրտում, և երբեմն ՆՐԱՆ ԴՈՒՐ Է ԳԱԼԻՍ ՆԱՅԵԼ ՊԱՏՈՒՀԱՆՆԵՐԻՑ»։
Ես ծիծաղեցի և լաց եղա։ Ինչպիսի՜ փառավոր ճշմարտություն։ Ես հասկացա Նրա ասածը։ Տարիներ անց հանդիպեցի այդ վաճառողի կնոջը։ Նա ասաց, որ իր ամուսինը մինչև կյանքի ավարտը հետևել էր Հիսուսին։ Փա՜ռք Աստծուն։