Որտեղի՞ց են առաջացել նոտաները
11-րդ դարում (990-1050) իտալացի երաժիշտ-տեսաբան Գվիդո դ՛Արեցոն ստեղծում է բավականին կատարելագործված «գծային» երաժշտագրության համակարգ: Նա ապրում էր Իտալիայի Արեցո քաղաքում և ղեկավարում էր եկեղեցու երգչախումբը: Ամեն օր փորձերը սկսում էին աղոթքով՝ ուղղված սբ. Հովհաննես Մկրտչին: Աղոթքը վերաբերում էր ձայնին, հայերեն թարգմանությամբ՝ «Տու՛ր մեզ մաքուր շուրթեր, Սու՜րբ Հովհաննես, որպեսզի կարողանանք մեր ձայնի ամբողջ ուժգնությամբ վկայել քո կատարած հրաշքների մասին»:
UTqueant laxis
REsonare fibris,
MIra gestorum
FAmuli tuorum,
SOLve pollute
LAbii reatum,
Sancte Johannes.
Այս աղոթքի յուրաքանչյուր տողի առաջին վանկերը՝ «UT», «RE», «MI», «FA», «SOL», «LA» և «SI», շնորհիվ Գվիդոյի ընդմիշտ մնացին որպես նոտաների անուններ: «SI» նոտան աղոթքի վերջին բառերի սկզբնատառերի միացումն է, իսկ «UT» նոտան հետագայում՝ 17-րդ դարում, արտասանությունը հեշտացնելու նպատակով փոխարինվեց ավելի հարմար «DO» նոտայով, որը Dominus` Աստված բառի առաջին վանկն է:
Ըստ մեկ այլ մեկնաբանության՝ նոտաների նշանակությունը հետևյալն է՝
ԴՈ-DOMINUS-Տեր
ՌԵ-rerum-մատերիա
ՄԻ-miraculum-հրաշք
ՖԱ-familias –planetarium-մոլորակների ընտանիք, նաև՝ արեգակնային համակարգ
ՍՈԼ-solis-արև
ԼՅԱ-lactea via-Ծիր Կաթին
ՍԻ-siderae-երկինք: