Հարության 10 պարգևները
1․ Փրկիչ, Ով երբեք չի մահանա: Նա կենդանի է հավերժ. «Գիտենալով, որ Քրիստոսը մեռելների միջից հարություն առած լինելով՝ այլևս չի մեռնում, և մահը նրա վրա այլևս չի տիրում» (Հռոմեացիս 6.9):
2․ Ապաշխարություն: «Մեր հայրերի Աստվածը հարություն տվեց Հիսուսին՝ որին դուք փայտից կախած սպանեցիք։ Աստված նրան Առաջնորդ և Փրկիչ բարձրացրեց իր աջովը, որ Իսրայելին ապաշխարություն և մեղքերի թողություն տա» (Գործք Առաքելոց 5.30-31):
3․ Վերստին ծնունդ: «Օրհնյալ է Աստված և մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հայրը, որ իր առատ ողորմության համեմատ մեզ վերստին ծնեց դեպի կենդանի հույսը՝ Հիսուս Քրիստոսի մեռելներից հարություն առնելովը» (Ա Պետրոս 1.3):
4․ Մեղքերի ներում: «Եվ եթե Քրիստոս հարություն չի առել՝ ունայն է ձեր հավատքը. և դեռ ձեր մեղքերի մեջ եք» (Ա Կորնթացիս 15.17)։
5․ Սուրբ Հոգին: «Սույն այս Հիսուսին Աստված հարություն տվեց, որի վկաներն ենք մենք ամենքս։ Արդ Աստծո աջովը բարձրացած, և Սուրբ Հոգու խոստմունքը Հորիցն առած, թափեց այս, որ դուք հիմա տեսնում և լսում էք» (Գործք Առաքելոց 2.32-33):
6․ Չկա դատապարտություն ընտրվածների համար: «Ո՞վ է, որ դատապարտի. Քրիստոսը որ մեռավ և ավելի՝ որ հարություն էլ առավ և Աստծո աջ կողմն է, որ մեզ համար բարեխոս էլ է» (Հռոմեացիս 8.34):
7․ Անձնական պաշտպանություն և ընկերություն մեր Տիրոջից: «Ահա ես ձեզ հետ եմ ամեն օր՝ մինչև աշխարհքի վերջը» (Մաթևոս 28.20):
8․ Ապացույց՝ վրա հասնող դատի: «Մեկ օր հաստատեց, որ նրանում աշխարհքս արդարությամբ պիտի դատի այն մարդու ձեռովը, որ սահմանեց նրանով ամենին հավատք տալ, որին մեռելներից հարություն տվեց» (Գործք 17.31):
9․ Փրկություն Աստծո գալիք բարկությունից: «Եվ սպասեք նրա Որդուն երկնքիցը, որին հարություն տվեց մեռելների միջից՝ Հիսուսին, որ փրկում է մեզ գալու բարկությունիցը» (Ա Թեսաղոնիկեցիս 1.10):
10․ Մեր հարությունը մեռելներից: «Գիտենալով, որ Տեր Հիսուսին հարուցանողը մեզ էլ Հիսուսի հետ կհարուցանի, և ձեզ հետ իր առաջին կկանգնեցնի» (Բ Կորնթացիս 4.14), «Մկրտությունովը նրա հետ թաղվեցանք մահի մեջ, որ ինչպես Քրիստոսը Հոր փառքովը մեռելների միջից հարություն առավ, այնպես մենք էլ կյանքի նորոգության մեջ ման գանք» (Հռոմեացիս 6.4), «Բայց Աստված, որ մեր Տիրոջն էլ հարություն տվեց, ձեզ էլ կհարուցանի իր զորությամբը» (Ա Կորնթացիս 6.14), «Բայց հիմա Քրիստոսը հարություն է առել մեռելներից, ինքը ննջածների առաջնեկ եղավ» (Ա Կորնթացիս 15.20):
Հիսուսը իրականում հարություն է առել: Ալելուիա:
Աղբյուրը՝ bogoblog.ru