Աստծո համար անկարելի բան չկա: Ղուկ. 1․37

Ալպյան լեռներում Աստված ամեն տարի Իր հրաշքներն է կատարում, նրանց սառած ու քարացած ձյան մեջից ծաղկեցնելով անզուգական գեղեցկությամբ ծաղիկներ:
Ամռանը այս ծաղիկների տերեւները իրենց արմատների մեջ ամբարում են արեւի ճառագայթները ու սպասում են ամբողջ ձմռան ընթացքում:

Ու երբ գարուն է գալիս, բնությունը սկսում է վերակենդանանալ, կարծրացած ձյան տակից ծաղիկները սկսում են աճել եւ կամաց կամաց բարձրանալ:

Սա մեր մարդկային մտքերի համար անհասկանալի եւ անբացատրելի երեւույթ է: Առաջին ակնարկով անկարելի է թվում, թե ինչպե՞ս է հաջողվում այդ տկար բույսին սառը ձյան տակ ողջ մնալ, ապրել, ծաղկել եւ ձյունը ճեղքելով վեր բարձրանալ այսքան սքանչելի գեղեցկությամբ:

Այս երեւույթը անհնարինը հնարավորի վերածող Աստվածն է եւ Նրա համար անհնար ոչինչ չկա:

Հաշվի՛ր բոլոր դժվարություններդ, բոլոր անհնար երեւացող խնդիրներիդ լուծումը եւ բոլոր հուսախաբություններդ, դրանք բոլորը դիր իրար վրա եւ դեռ շատ ուրիշներ, ու դու չես կարողանա հասնել անհնարինություններիդ գագաթնակետին, ուր կարող է հասնել միայն ամենակարող Աստծո զորությունը: Նա է անկարելիությունների Աստվածը, ուստի թող հավատքդ թռիչք առնի եւ վեր բարձրանա դեպի այն սքանչելի Աստվածը, ով քո Հայրն է:

Աղբյուրը՝ «Վտակներ անապատի մեջ» գիրք

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.